Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

ՍԻՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ԵԶԴԻՆԵՐԻ ԴԵՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԱՔՈՒՄ

Արխիվ 12-16

ՍԻՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ  Է
ԵԶԴԻՆԵՐԻ ԴԵՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԱՔՈՒՄ


Իրաքի հյուսիսում եզդիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարությամբ հանդես է եկել ՙՍահմանադրական իրավունք միություն՚ կուսակցությունը: Հայտարարության մեջ ասված է, որ աշխարհի բոլոր առաջադեմ ուժերը, միջազգային կազմակերպությունները ու պետությունները պետք է դատապարտեն իսլամիստների կողմից եզդի ժողովրդի դեմ, ինչպես նաեւ Իրաքի քրիստոնյաների դեմ սանձազերծած ցեղասպանությունը: Նույն կերպ ծայրահեղ իսլամիստները, քրիստոնյաների ցեղասպանություն էին իրականացնում Իրաքի հարեւան Սիրիայում, որի ամենացայտուն դրսեւորումներից էր հայերի դեմ գործողությունները Հալեպում եւ Քեսաբում: Նշվում է, որ ծայրահեղական իսլամիստական կազմակերպությունները, Թուրքիայի կողմից ստանում են ֆինանսական եւ ռազմատեխնիկական օգնություն, Թուրքիայի տարածքում ունեն ճամբարներ: Եվ հենց Թուրքիան է, որ իսլամիստ ահաբեկիչների ձեռքով փորձում է տապալել Սիրիայի կառավարությանը, ինչպես նաեւ հարվածներ հասցնել Մերձավոր Արեւելքի քրիստոնեական եւ հատկապես հայկական համայնքներին, եզդիներին, քրդերին: ՍԻՄ-ը հիշեցնում է, որ Սիրիայի կառավարության դեմ պայքարող իսլամիստ ծայրահեղականները ստանում էին  նաեւ ԱՄՆ-ի եւ եվրոպական որոշ երկրների ռազմական, ֆինանսական եւ դիվանագիտական աջակցություն:
ՙՊետք է հատուկ ընդգծել, որ հյուսիսային Իրաքում տեղի ունեցող եզդիների ցեղասպանությունը կատարվում է Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի նախաշեմին, եւ Արեւմտյան Հայաստանի հարեւանությամբ գտնվող տարածքներում: Եթե իրեն քաղաքակիրթ համարող աշխարհը ժամանակին կանխեր կամ գոնե այժմ դատապարտեր Հայոց ցեղասպանությունը, ապա աշխարհը չէր կանգնի նորանոր ցեղասպանությունների կատարված փաստերի առջեւ՚,- ասված է հայտարարության մեջ:

ՍԻՄ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ