ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՏԵՂՅԱԿ ԷՐ ԻՐ ԻՍԿ ԳՈՒՅՔԻՑ
Արխիվ 12-16ԻՐ ԻՍԿ ԳՈՒՅՔԻՑ
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ ԱՇՈՏ ՄԱՐԿՈՍՅԱՆԸ երեկ կառավարության նիստի ժամանակ ներկայացրեց որոշման նախագիծ, ըստ որի, Երեւանի ավագանու 2014 թվականի մարտի 19-ի որոշմամբ` առաջարկվում է Ն. Բ. Հակոբյանի անվան ընդհանուր հիգիենայի եւ մասնագիտական հիվանդությունների հայկական գիտահետազոտական ինստիտուտի 100 տոկոս բաժնետոմսերը նվիրատվությամբ հանձնել ՀՀ առողջապահության նախարարությանը: Մինչ որոշումն ընդունելը հետաքրքիր երկխոսություն սկսվեց ՀՀ վարչապետ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ եւ Ա. ՄԱՐԿՈՍՅԱՆԻ միջեւ:
ՀՀ վարչապետ - Շենքը ո±ր մասում է:
Ա. Մարկոսյան - Շենք չունի, ուղղակի գույք է, որը վարձակալում են:
ՀՀ վարչապետ - Բայց որտե±ղ է նստած այդ կազմակերպությունը, որ մենք հիմա տեղափոխում ենք:
Ա. Մարկոսյան - Աճառյան 2 հասցեում, պարոն վարչապետ:
ՀՀ վարչապետ - Բա ասում եք` շենք չունի:
Իրավիճակը փորձեց փրկել Երեւանի քաղաքապետ ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ. ՙՊետական գույքի բալանսի վրա է շենքը, վարձակալությամբ է նստում՚: Հ. Աբրահամյանն էլ կրկին դիմեց Ա. Մարկոսյանին. ՙԻնչպես եք ասում` շենք չունի, պարոն Մարկոսյան, Դուք պետական գույքի կառավարման վարչության տեղակալն եք, բայց Ձեր սեփականությունից էլ տեղյակ չեք՚:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
