Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

ՎՐԱՍՏԱՆԸ՝ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՂԲԱՆՈՑ, և ՄԵՐ ԴԱՎԱԴԻՐ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԻ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ

Արխիվ 12-16

ՎՐԱՍՏԱՆԸ՝ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՂԲԱՆՈՑ, և ՄԵՐ ԴԱՎԱԴԻՐ  ՀԱՐԵՎԱՆՆԵՐԻ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ

ԾՐԱԳԻՐԸ


Օգոստոսի 19-ին Նախիջևանում Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպման ժամանակ  ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև ռազմական նոր  կառույցի ստեղծելու գաղափարը: Քաղաքագետ Լևոն Շիրինյանը «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ այդ կառույցն ուղղված է Հայաստանի դեմ. «Վրաստանի վարչապետը եկել է Հայաստան, կմկմացնում է, որ ասում են գող, սիրտը՝դող: Հայաստանի հաշվին անընդհատ Թուրքիայի հետ լավանում են: Իրենց երկիրն էլ դարձրել են թուրքական աղբանոց: Վրաստանը միշտ էլ թաքնվել է Հայաստանի հետևում»:

Օգոստոսի 19-ի հանդիպումով Վրաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան քաղաքագետի խոսքով վերահաստատում են  1921 թ-ի մարտի 16-ի պայմանագիրը, որի պատճառով մենք  հայտնվել ենք այս վատ վիճակում:

Ռազմական նոր դաշինքը, ըստ Շիրինյանի, ուղղված է  նաև Ռուսաստանի դեմ: Ախլաքալաքում գործող ռուսական  ռազմաբազան  վերագործարկելու են վրացիները՝ այն դարձնելով ռազմական ուսումնական կենտրոն: Այդ կառույցն առաջին հերթին ուղղված է լինելու ջավախահայության դեմ՝լռեցնելու համար:

Ռազմական  նոր դաշինքի ստեղծումը ուղղված է նաև Գյումրու ռուսական ռազմաբազայի դեմ, հետևաբար նաև Ռուսաստանի դեմ: Լ. Շիրինյանը կարծում է՝ մեր հարևանները սարսափում են  հայ-ռուսական  համագործակցությունից Անդրկովկասում: «Եթե Հայաստանն ու Ռուսաստանը միջոցներ ձեռք չառնեն, ապա կհայտնվենք խորը շրջափակման մեջ»,- ասաց Շիրինյանը՝ հավելելով, որ Իրանը ևս պետք է մտահոգվի ռազմական այս  նոր դաշինքի ստեղծումից:

Քաղաքագետը  վստահեցնում է՝ հայկական բանակի  հակահարվածները Ադրբեջանի դիվերսիոն գործողություններին  ստիպեցին Վրաստանին, Ադրբեջանին, Թուրքիային, անգամ Ռուսաստանին հաշվի նստել Հայաստանի հետ: Պատահական չէ, որ Մեդվեդևը  սեպտմեբերին պաշտոնական այց ժամանելու է Հայաստան:

Արտաքին քաղաքական խնդիրներին  զուգահեռ՝ իշխանությունները պետք է մտածեն  արտագաղթը, կոռուպցիան, սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու մասին, քանի որ «սոված ու անարդարություններ տեսնող մարդը չի կարող միշտ երկիր պահել»:


Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ