Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

«ՔՈ ՎԵՐԲԵՐՄՈՒՆՔՆ ԱՎԵԼԻ Է ԱԶԴՈՒՄ ԿՅԱՆՔԻՍ ՎՐԱ, ՔԱՆ ԻՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԸ»` ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԻ

Արխիվ 12-16

«ՔՈ ՎԵՐԲԵՐՄՈՒՆՔՆ ԱՎԵԼԻ Է ԱԶԴՈՒՄ ԿՅԱՆՔԻՍ ՎՐԱ, ՔԱՆ ԻՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԸ»` ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐՆ ԱՆՁԱՄԲ ԿՊԱՇՏՊԱՆԵՆ ԻՐԵՆՑ ՇԱՀԵՐԸ


Հայաստանում եւ ամբողջ աշխարհում հաշմանադություն ունեցող անձնաց իրավունքների պաշտպանությունը եւ նրանց հասարակությանն ինտեգրելը մեծագույն խնդիրներից մեկն է: Երեւանում եւ մարզերում այսօր ապրում են հաշմանդամություն ունեցող մի շարք անձինք, ովքեր հասարկության անտարբերության եւ վերաբերմունքի պատճառով մեկուսացել են նույն այդ հասարակությունից: Հաշմանդամություն ունեցող երիտասարդների  զբաղվածության եւ մասնագիտական կարողությունների զարգացմանն ուղղված` 2014 թվականից ՀՀ Տավուշի մարզի Բերդ քաղաքում սկսեց գործել «Աշխատանքի եւ արժանապատիվ կյանքի իրավունք» ծրագիրը, որը կշարունակի գործել մինչեւ 2016 թվականը: «Ամեն ինչ հանուն հաշմանդամություն ունեցող անձնանց համար» սկզբունքով, հաշանդամություն ունեցող մի խումբ երիտասարդներ ծրագրի շրջանակներում` ստեղծել են նաեւ  շահերի պաշտպանության խումբ ¥ՇՊԽ¤, որի անդմաները հաշմանդմաություն ունեցող երիտասարդներն են: Նրանք իրենց օրինակով նպատակն ունեն փոխել հանրության կարծիքը իրենց նկատմամբ:  Ծրագրի ղեկավար Գեղանուշ Գրիգորյանը «Իրավունքի» հետ զրույցում նշեց, որ ծրագրի թիրախը գործատուներն են, այսինքն` վերբերմունքի փոփոխություն հաշմանդամություն ունեցող անձնաց նկատմամբ: «Ծրագրում մենք ընդգրկել ենք 16-33 տարեկան անձնաց: Այս տարի մեր թիրախում Բերդի տարածաշրջանից  26 երիտասարդներ են , սակայն նրանց թիվը կարող է աճել»,-ընդգծեց ԳԵՂԱՆՈՒՇ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ: Նա ուրախությամբ փաստեց, որ արդեն կան այնպիսի գործատուներ, ովքեր մեծ սիրով աշխատում են հաշմանդամություն ունեցող անձնաց հետ: Իսկ  ծրագրի ամենամեծ ձեռքբերումներից մեկը համարեց ՇՊԽ հիմնումը, որի անդամները արդեն հասցրել են հանրությանը ցույց տալ, որ իրենք եւս հասարակության լիարժեք անդամներ են: ՇՊԽ անդամներից մեկն էլ  Արմենուհի Խաչատրյանն է, ով մինչ ծրագիրի հիմնումը օրերով մնում էր տանը, քանի որ չէր ցանկանում դուրս գալ տանից եւ արժանանալ շրջապատի ծաղր ու ծանակին: «Երբ ստեղծվեց այս խումբը ես որոշեցի վերջ դնել իմ մեկուսացմանը եւ ինտեգրվելով հասարակությանը` պաշտպանել մեր իրավունքները եւ ապացուցել, որ մենք էլ կարող ենք պիտանի լինել հասարակությանը եւ Հայրենիքին: Արդեն զգում եմ, որ շրջապատը փոխել է իր վերաբերմունքը իմ նկատմամբ: Շատ դժվար է, երբ փորձում ես գործի ընդունվել, իսկ գործատուն պահանջում է բարաետես եւ գեղեցիկ աշխատող,գուցե մեզ հաջողվի կոտրել նաեւ այս կարծրատիպը»,-հայտնեց Արմենուհին:

Բերդի տարածաշրջանում այսօր ապրում է 0-18 տարեկան հաշմանդամություն ունեցող  100 երեխաներ եւ պատանիներ, իսկ երիտասարդների թիվը տարեցտարի կամ ավելանում կամ նվազում է, քանի որ նրանցից շատերը փոխում են իրենց բնակության վայրը: Ինչպես Գեղանուշ Գրիգորյանը հավաստիցրեց` իրենց առջեւ նպատակ են դրել ծրագրի ընթացքում փոխել տարածաշրջանում բնակվող 120 հաշմանդամություն ունեցող երիտասարդների կյանքը`առաջնորդվելով «Ոչինչ առանց մեզ» կարգախոսով:

Նշենք, որ ծրագիրն իրականացվում է «Հույսի կամուրջ» Հ/Կ-ի կողմից:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ


 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ