Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

ՄՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՀԱՅ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆՊԱՍՏԱՎՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԿՍՏԵՂԾՎԵՆ. ՆԱԽԱՐԱՐ

Արխիվ 12-16

ՄՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՀԱՅ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆՊԱՍՏԱՎՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԿՍՏԵՂԾՎԵՆ. ՆԱԽԱՐԱՐ


ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօրվա մամլո ասուլիսում  անդրադարձավ  Ռուսաստան  հայկական գյուղմթերք արտադրելու հնարավորությանը:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ  ռուսաստանյան շուկայում շատ մեծ հնարավորություններ են բացվել գյուղատնտեսական մթերքներ հայ արտադրողների համար:

Նախարարի խոսքով՝  ռուսական շուկան մեզ համար նորություն չէ. «Մաքսային միության անդամակցությունից հետո մեզ համար ավելի  նպաստավոր պայմաններ են ստեղծվում: Իրականացնում ենք լուրջ աշխատանքներ այդ ուղղությամբ. մշակվում են կարճաժամկետ և երկարաժամկետ  ծրագրեր: Արտահանման ծավալները մեկ օրվա խնդիր չէ»:

Նախարարի  հավաստմամբ ռուսական շուկա է արտահանվելու չրեր,  կաթնամթերք,  վերամշակված պտուղ-բանջարեղեն,  թարմ պտուղ-բանջարեղեն. «Մենք ՌԴ-ի գյուղատնտեսության նախարարությանը շուտով կներկայացնենք տվյալներ մեր արտահանման ծավալների մասին: Մսամթերքի արտահանման խնդիրն առաջիկայում ևս կլուծվի»:

Արդյոք արտահանման  պատճառով  ներքին շուկայում գների բարձրացում չի լինի: «Չեմ կարծում»,- եզրափակեց նախարարը:


Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ