Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

ՄՈՐԸ ԿԱԽՎԱԾ ՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ Է ԵՐԵԽԱՆ

Արխիվ 12-16

ՄՈՐԸ ԿԱԽՎԱԾ ՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ Է ԵՐԵԽԱՆ

Նախօրեին  ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ջերմուկի Գնդեվազ գյուղի տներից մեկում`տան երկրորդ հարկի միջանցքում գտնվող գազի խողովակից խոտի «տուկի» թելով կախված վիճակում հայտնաբերել են տանտիրուհու՝ չորս երեխխաների մոր 34-ամյա դին: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Գնդեվազ գյուղի գյուղապետ Հ. Մկրտչյանը: Թե ինչն էր երիտասարդ կնոջ ինքնասպանության պատճառը, գյուղապետը դժվարացավ պատասխանել նշելով.

- Բոլորս ապշած ենք, շատ հանգիստ, խելոք հարս էր: Դեպքի օրն էլ արտառոց որեւէ արարքով աչքի չի ընկել: Մինչև ինքնասպանություն գործելը, կինը ամուսնու հետ եղել է տան առաջին հարկում, այնուհետև բարձրացել է երկրորդ հարկ՝ երեխաներից մեկին քնեցնելու ու որոշ ժամանակ անց, երբ չի իջել ներքև, ամուսինը անհանգստացել է եւ երեխաներից մեկին ասել է, թե բարձրանան տեսնեն ինչ եղավ մայրը: Երեխան բարձրացել է երկրորդ հարկ եւ տեսել մորը կախված վիճակում, երեխայի ճչոցից ամուսինն էլ է բարձրացել եւ հայտնաբերել արդեն մահացած կնոջը:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ