Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

ԱՀԹ «ՑԵՐԵԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ» ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԴԱՌՆՈՒՄ

Արխիվ 12-16

ԱՀԹ «ՑԵՐԵԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ»  ՆՊԱՏԱԿՆԵՐՆ  ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԴԱՌՆՈՒՄ

 

Ն.Ս.Օ.Տ.Տ  Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ  2011 թվականից  Արարատյան Հայրապետական թեմի ( ԱՀԹ) առաջնորդական փոխանորդ  Տ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի եւ  ԵՀԽ հայաստանան «Կլոր Սեղանի» հիմնադրամի աջակցությամբ Երեւանում բացվեց  ԱՀԹ «Ցերեկային կենտրոնը»: Կենտրոնի գլխավոր նպատակն էր Երեւանում եւ մերձական շրջաններում  բնակվող ՄԻԱՎ-ով ապրող եւ ներարկային թմրամիջոցներ օգտագործող մարդկանց եւ նրանց ընտանիքների անդմաներին  ինտեգրել հասարակությանը, բարելավել նրանց սոցիալական վիճակը , օգնել նրանց  հոգեւոր արժեքների ձեռքբերման գործում: Այսօր արդեն կենտրոն են հաճախում շուրջ 70 թմրամոլ եւ ՄԻԱՎ-ով ապրող 300 մարդ: Կենտրոնի շահառուներից են նաեւ նրանց ծնողները, երեխաները եւ ընտանիքի մյուս անդամները: Կենտրոնն աջակցում է շահառուներից ցանկացածին`ցուցաբերում  հովվական խնամք, հոգեբանական եւ սոցիալական աջակցություն, հավասարը հավասրին խորհրդատվություն`նպատակ ունենալով նվազեցնել  ներքին հոգեբանական լարվածությունը:

Յորաքանչյուր շաբաթ օր կենտրոնի հոգեւորականը այցելուների համար կատարում է քարոզներ եւ խմբակային աշխատանքեր`հեգեւոր թեմաներով: Կազմկերպում նաեւ ֆիլմերի դիտում եւ քննարկում, ուխտագնացություն տարբեր հոգեւոր կենտրոններ: Իսկ երեխաների համար շաբաթ օրերին ընթերցվում է Աստվածաշնչից հատվածներ, անցկավում հեգեւոր թեմաներով նկարչության դասընթաց եւ մուլտֆիմերի դիտում:

Այս տարիների ընթացքում շնորհիվ կենտրոնի  հետեւողական աշխատանքերի բազմաթիվ թմրամոլներ հրաժարվել են թմրամիջոցներից եւ վերադրաձել բնականոն կյանքի: Նրանցից շատերը ներգրավված են Առաքելական եկեղեցու  համայնքային կայնքում:

Կենտրոնը շարունակելու է իր գործունեությունը`հնարավորություն տալով թմրամոլներին շտկել իրենց սխալները եւ վերդառնալ բնականոն մարդկային կյանքի:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ