Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՄՐՑԱԿՑԻՆ` ՓՈԼ ՍՄԻԹԻՆ

Արխիվ 12-16

ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՄՐՑԱԿՑԻՆ` ՓՈԼ ՍՄԻԹԻՆ


Oգոստոսի 21-ին, Գերմանիայի Քիլ քաղաքում, հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը (40-4, 28 նոկաուտ) մամլո ասուլիսի ձևաչափով հանդիպել է իր մրցակցի` բրիտանացի Փոլ Սմիթի (35-3, 20 նոկաուտ) հետ:"Նախկինում այստեղ` Քիլ քաղաքում, միայն հաղթանակներ եմ տոնել: Սա կլինի իմ չորրորդ մենամարտը և չորրորդ հաղթանակը Քիլում: Լավ կլինի, եթե մենամարտին Սմիթի շատ երկրպագուներ այցելեն. անգլիացի երկրպագուները միշտ բարձր տրամադրություն են ստեղծում, նույնիսկ երբ գիտեն` իրենց մարզիկը պարտվելու է",- մամլո ասուլիսի ժամանակ ասել է 34-ամյա Արթուր Աբրահամը: 31-ամյա Փոլ Սմիթն իր հերթին ընդգծել է, որ ինքն ունի ճանապարհորդել սիրող բազմաթիվ երկրպագուներ եւ նրանք Քիլում կլինեն, երբ ինքն աշխարհի չեմպիոն դառնա: Հիշեցնեմ, որ Արթուր Աբրահամը եւ Փոլ Սմիթը կմենամարտեն սեպտեմբերի 27-ին, Գերմանիայի Քիլ քաղաքի "Սպարկասսեն" մարզապալատում: Տեղեկատվությունը տրամադրեց Արթուր Աբրահամի մամլո խոսնակ Սիրան Գրիգորյանը:

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ