Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

ԼԵՎՈՆ ՊԱՐՏԱԳՃՅԱՆԸ ՍՈՒՏ Է ԽՈՍՈՒՄ. ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՆԱԽԿԻՆ ՀՈՎԻՎ

Արխիվ 12-16

ԼԵՎՈՆ ՊԱՐՏԱԳՃՅԱՆԸ ՍՈՒՏ Է ԽՈՍՈՒՄ. ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՆԱԽԿԻՆ ՀՈՎԻՎ

 

Ինչպես արդեն տեղեկացրել էինք,  այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի ունեցավ   ավետարանական եկեղեցու հոգեւոր հովիվ, Երևանի Ավետարանական եկեղեցու խորհրդի նախագահ Լևոն Պարտագճյանն ընդդեմ «Իրավունք» թերթի դատական առաջին նիստը:  Նիստի ավարտից հետո «Իրավունքը» մի քանի հարց ուղղեց Լևոն Պարտագճյանին մասնավորապես,  նրանից հետաքրքրվեցինք, եթե Հայր կոմիտաս Վարդապետ Հովհանյանը մեղավոր լիներ  նրա դեմ մահափորձ կատարելու համար, արդյոք  վարդապետը պատասխանատվության  չէր ենթարկվի և չէր պատժվի:

Հիշեցնենք, որ Վերապատվելի Լևոն Պարտագճյանը լուրեր էր տարածել, որ ոմն երիտասարդ դանակի սպառնալիքով ներխուժել էր իր գրասենյակ և դանակահարության փորձ կատարել, որի պատճառը եղել է Կոմիտաս Վարդապետի` իր դեմ ուղղված հայտարարությունը:

Ավետարանական եկեղեցու հոգեւոր հովիվը դա համարեց սուտ և սխալ համարեց այդ տեղեկատվությունը. «Ես այդպիսի բան չեմ արել»:

Ինչ վերաբերում է Կոմիտաս վարդապետի հայտարարությանը (Եվ չգիտեմ ինչու՝ Լևոն Պարտագճյանը հայտարարեց, թե Հայր Կոմիտասի ելույթից հետո հարձակվել են իր վրա: Սկսեցին պատմել Գյուլնազ տատի հեքիաթը, թե երկու անգամ հարձակվել են Լեւոն Բարտակչյանի գրասենյակի վրա, դանակով փորձել են հարվածել, բայց ինքը այնտեղ չի եղել),  Պարտագճյանն ասաց, որ հարցադրումն  պետք  է վարդապետին ուղղել:

Մեր մյուս  հարցադրումը վերաբերում է   ավետարանական եկեղեցու քայքայիչ գործունեություն ծավալելուն, որը ևս ավետարանական եկեղեցու հովիբը համարեց  սուտ ու սխալ: Երբ նրան հիշեցրինք՝ ավետարանական եկեղեցու նախկին հովիվ, Արմեն Միքայելյանի մամլո ասուլիսները, երբ նա բարձրաձայնում էր եկեղեցում ներսում տիրող իրավիճակի և ամառային ճամբարներում  անչափահասներին սեռադաստիարակության դասընթացներ  մատուցելը, Պարտագճյանն ասաց, որ չի ճանաչում Արմեն Միքայելյանին, իսկ երբ հարցադրումը պնդեցինք՝ հիշեցնելով մամլո ասուլիսները, նա տեղի տվեց և ասաց. «Լսեմ եմ իր մասին,բայց չեմ ճանաչում»:

Ավետարանական եկեղեցու  նախկին հովիվ վերապատմելի Արմեն Միքայելյանը մեզ հետ զրույցում թարմացրեց Լեվոն Պարտագճյանի հիշողությունը.  «… Ես ցավում եմ, որ չակերտավոր հոգևորականները չեն ճանաչում Արմեն Միքայելյանին: Լևոն Պարտագճյանը ճանաչում է ինձ. մեկ անգամ գնացել եմ իրենց օֆիս, երբ բաժանում էին կոշիկի տուփերը: Բացի այդ՝ես ավետարանական եկեղեցու ձեռնադրյալ հովիվ եմ, և նա ամբողջ կազմին ճանաչել է: Նա լսել է իմ մասին: Ինչի, աշխարհում կա՞ այդպիսի մեկը, ով լսած չլինի ավետարանական եկեղեցու ներսում տիրող  այն խնդիրների մասին, որոնք ես բարձրաձայնել եմ»:

Ըստ Միքայելյանի՝ Լևոն Պարտագճյանը սուտ է խոսում,  որը հարիր չէ հոգևորականի կերպարին:

Ավետարանական եկեղեցու նախկին հովիվ, Արմեն Միքայելյանի հայցն ընդդեմ հայասատանյան ավետարանչական  ընկերակցության, Պարտագճյանը դա ևս որակեց սուտ և ասաց, որ ինքը ավետարանչական ընկերակցության հետ կապ չունի:

Միքայելյանը հակադարձում է. «Երբ իրենց պետք է կապ են ունենում, երբ պետք չէ՝ կապ չեն ունենում: Հոգևորականները պետք է  պարզ լինեն»:

Մանրամասները՝տեսանյութում

Սոնա Դավթյան

 

 

 

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ