Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

ԼԵՎՈՆ ՊԱՐՏԱԳՃՅԱՆԻ ՓԱՍՏԱԲԱՆԻ ՀԱՄԱՐ ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՐՈՒՄ Է ԱՆՀԻՄՆ, ԱՆՀԵԹԵԹ ՈՒ ՁԵՎԱԿԱՆ ԲՆՈՒՅԹ

Արխիվ 12-16

ԼԵՎՈՆ ԲԱՐԴԱԿՉՅԱՆԻ ՓԱՍՏԱԲԱՆԻ ՀԱՄԱՐ ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՐՈՒՄ Է ԱՆՀԻՄՆ,

ԱՆՀԵԹԵԹ ՈՒ ՁԵՎԱԿԱՆ ԲՆՈՒՅԹ


Այսօր Երեւանի Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Ավետարանչական եկեղեցու հոգեւոր սպասավոր Լեվոն Բարդակչյանի հայցն` ընդդեմ «Իրավունք»մեդիա ՍՊԸ-ի: Հայցի հիմքում ընկած է վիրավորանք եւ զպարտանք, որը իբրեւ հասցրել է թերթը այն հոդվածով, որտեղ հանդես է եկել ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգեւորական Հայր Կոմիտաս վարդապետ Հովնանյանի: Դատական նիստից հետո, երբ www.iraunk.com-ըհետաքրքրվեց, թե ինչը հատկապես դրդեց Երեւանի Ավետարանչական ընկերակցության նախագահ Լեւոն Պարտագճյանի շահերը պաշտպանել փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Դիանա Գրիգորյանը, նա պաասխանեց, որ ցանկանում է պաշտպանել այն անձանց շահերը, ովքեր ավելի խոցելի են մեր երկրում. «Այսօր Հայաստանում ավելի խոցելի են հոգեւոր համայնքները ղեկավարողներն ու համայնքի ներկայացուցիչները եւ պարբերաբար միտում է նկատվում` հոգեւոր համայնքների ոտնահարման առումով»: Փաստաբանը նաեւ ավելացրեց, որ զբաղվում է կրոնական հարցերով, եւ այս գործն իրեն հոգեհարազատ է:

Իսկ հարցին, թե ի՞նչն է հատկապես խոցելի,  փաստաբանը, պարզապես ասաց` քանի որ զբաղվում է կրոնական հարցերով, ուստի եւ նպատակահարմար է գտել այս գործով զբաղվել:

Ո՞ր եկեղեցու հետեւորդ է արդյոք հայաստանյան փաստաբանների պալատի փաստաբանը հարցին, Դ. Գրիգորյանը պատասխանեց քմծիծաղով, հետաքրքրվելով, թե արդյո՞ք մենք  իրենից հարցազրույց եք վերցնում` որպես քաղաքացի Դիանա Գրիգորյանի, թե՞ որպես Լեւոն Պարտագճյանի փաստաբանի, իսկ մենք  նշեցինք` երկուսը համատեղ. «Բարի, բարի. ես որեւիցե եկեղեցու հետեւորդ չեմ` ոչ Առաքելական եւ ոչ էլ որեւէ այլ եկեղեցու»:

Մկրտվա՞ծ է արդյոք քաղաքացի Դիանա Գրիգորյանը, ով այս պահին պաշտպանում է Ավետարանական եկեղեցու հոգեւոր հովիվ Լ. Պարտագճյանի շահերը, ով գտնում է, որ մեր երկրում շատ են ոտնահարում աղանդավորություն տարածող կրոնական կառույցների շահերը եւ որտեղ ի դեպ կատարում են վերամկրտություն, մեր զրուցակիցը ոգեւորված նշեց. «Կներեք, բայց դա բացարձակ ձեր իրավունքն ու գործը չէ, ես եմ որոշում… դա ձեր խնդիրը չէ` ես մկրտվա՞ծ եմ, թե ոչ: Բացի այդ, մկրտությունը բացարձակ նշանակություն չունի անձի կրոնական հայացքների հետ, որովհետեւ Հայաստանի Հանրապետութունում, համենայնդեպս, որքանով որ ես եմ հասկանում, մկրտությունը` ինքը, կրում է ընդամենը ձեւական բնույթ: Անձինք այո, կարող են գնալ մկրտվել եկեղեցում, բայց դրա ոչ իմաստը հասկանալ եւ ոչ էլ խորհուրդը: Դրա համար մկրտված լինելու խորհրդով պայմանավորել կրոնական հայացքները, ինձ համար ավելի քան  անհիմն են, անհեթեթ ու անիմաստ»,- պատասխանեց մեր զրուցակիցը եւ հավելեց, որ այլեւս որպես Դիանա Գրիգորյան անձ հարցերին չի պատրաստվում պատասխանել, իսկ որպես փաստաբան եւ գործի հետ առնչվող` պատրաստ է պատասխանել:

Իսկ թե որ երկրի քաղաքացի է վերջինիս պաշտպանյալը, այս պարագայում արդեն փաստաբան Դիանա Գրիգորյանը հավանաբար չտիրապետելով ինֆորմացիային` պարզապես նշեց, որ հարցը բացարձակ կապ չունի գործի հետ:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ