Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

«ՀԱՅԿԱԿԱՆ ՄԵՂՐԱԽՈՏՆ» ՈՒՆԻ ԲՈՒԺԻՉ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արխիվ 12-16

«ՀԱՅԿԱԿԱՆ ՄԵՂՐԱԽՈՏՆ»  ՈՒՆԻ ԲՈՒԺԻՉ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Հայկական մեղրախոտը (ստեվիա) բազմամայ բուսատեսակ է, որն աճում է հարավային եւ կենտրոնական Ամերիկայում: Մինչեւ 1 մետր բարձրությամբ թփաձեւ բույսը ասօր արդեն աճում է  Հայաստանում, ոից ստանում են ցածր կալորիականությամբ շաքարի բնական փոխարինիչ: Դեղաբույսն ունի մի շարք օգտակար հատկանիշներ, որոնք էլ հաշվի առնելով ՀՀ ԳԱԱ հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտի, ֆիզոլոգիայի ինստիտուտի եւ Երեւանի պետական համալսարանի գիտնականների համատեղ ջանքերով մշակվել եւ ստացվել է ստերվիայի առաջին փոքր խմբաքանակաը, որն փաթեթավորվել է «Հայկական մեղրախոտ» ապրանքանիշով: ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Միքայել Բաբախանյանի խոսքով` դեղաբույսն ունի բազմակողմանի բուժիչ հատկություն.«Այդ թվում կանխագելում է նաեւ դիբետը, բույսն օգտագործում են ամբողջ աշխարհում: Մեղրախոտի միջոցվ հնարավոր է պատրաստել բազմաթիվ ուտեստներ, այդ թվում նաեւ մուրաբաներ»,-նշեց ՄԻՔԱՅԵԼ ԲԱԲԱԽԱՆՅԱՆԸ: Հայկական մեղրախոտ արտադրողնեը փաստեցին, որ այժմ քիչ քանակությամբ է այն արտադրվում, եթե պահանջարկը մեծ լինի, ապա իրենք պատրաստ են մեծ ծավալների արտադրության:

Դեղաբույսըօգագործվում է, որպես օրգանիզմի ներքին ռեսուրսների պահպանման , երկարակեցության, օրգանիզմի դիմադրողականության բարձրացման, ստամոքսային տրակտի,  ռադիոակտիվ եւ տոքսիկ նյութերից ազատվելու միջոց:

Նշենք, որ մեղրախոտը արադրվում է Արցախում:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ