Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

«ԼԵՎ ԳՐՈՒՊ» ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ԿԱՆԳՆԱԾ Է ԵԶԴԻՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ

Արխիվ 12-16

«ԼԵՎ ԳՐՈՒՊ» ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ  ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ԿԱՆԳՆԱԾ Է ԵԶԴԻՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ


«Լև գրուպ» փաստաբանական  գրասենյակի ղեկավար Լևոն Բաղդասարյանն այսօրվա մամլո ասուլիսում հայտարարեց, որ  ինքը  պատրաստակամ է իրավական հարթության վրա միջազգային ատյաններում  ներկայացնելու և պաշտպանելու  բոլոր այն  եզդիների  իրավունքների պաշտպանությունը, ում իրավունքները  խախտվել են  սույն դրվագով,  ընդ որում՝ իրավունքների պաշտպանությունը ներառելու է մինչև խախտված իրավունքի իսպառ վերացում, ընդհուպ՝ բարոյական և նյութական վնասի հատուցում:

Լևոն Բաղդասարյանը հայտարարեց, որ եթե ժամանակին աշխարհը ճիշտ գնահատական տար Հայոց մեծ եղեռնին, չէր լինի ոչ հոլոքոստ,ինչպես նաև Իրաքում եզդիների նկատմամբ կիրառվող անմարդկային վերաբերմունքը:

Փաստաբանը հիշեցրեց՝Սարդարապատի հերոսամարտի ժամանակ, երբ վճռվում էր հայոց պետականության և ընդհանրապես  հայ ազգի ճակատագիրը, եզդիները կանգնեցինյ հայերի կողքին: Իրաքում եզդիների նկատմամբ իրականացված անմարդկային նվաստացնող վերաբերմունքը  հակասում է խոշտանգումների և այլ դաժան անմարդկային  կամ  նվաստացնող վերաբերմունքի  ու պատժի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի 1-ին  հոդվածի դրույթներին:

Բանախոսը հայտարարեց, որ  եզդիների կողքին կանգնելու նախաձեռնությունն իրեն է, «որևէ մեկի կողմից մեսիջ չի ստացել»:

Հարցին՝ ինչպես են եզդիները սոցիալական այս ծանր պայմաններում օգտվելու փաստաբանական  գրասենյակի ծառայությունից,  Լ. Բաղդասարյանն ասաց, որ գործելու է զեղչերի ճկուն համակարգ, իսկ նա, ով անվճարունակ կլինի,  չի վճարի:

 

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ