Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

ՀԻՄԱ ԻՐԱՆՑԻՆԵՐՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵՆ ԳԱԼԻՍ ԱՐՑԱԽ. ՏՈԻՐԻՍՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ

Արխիվ 12-16

ՀԻՄԱ ԻՐԱՆՑԻՆԵՐՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵՆ ԳԱԼԻՍ ԱՐՑԱԽ.  ՏՈԻՐԻՍՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ

ՏՆՕՐԵՆ


Վերջին տարիներին Հայաստանում գործող տուրիստական գործակալությունները  կազմակերպում են տուրիստական այցելություններ դեպի  Արցախ: «Իրավունքի» թղթակիցը մի քանի  տուրիստական գործակալությունից հետաքրքրվեց՝ Արցախ մեկնող զբոսաշրջիկների կազմում, որքան են կազմում Իրանի քաղաքացիները: Հարցադրումը պատահական չէ, քանի որ Ադրբեջանը, Հայաստանի հետ  ունենալով որևէ պաշտոնական հարաբերություն,մեր երկրի մասին կարող է տեղեկատվություն ստանալ Իրանի միջոցով`մասնավորապես տեղեկություններ հավաքելու նպատակով Բաքվի  լրտեսները քաղաքացիություն ստանալով Իրանում, զբոսաշրջիկի անվան տակ հանգիստ կարող են շրջել մեր երկրում:

«Բոգեմա լենդ» տուրիստական գործակալության տնօրեն Նելլի Տոնոյանն ասաց, որ իրենց հաճախորդներից  Արցախը հիմնականում ցանկանում են տեսնել Հայաստանում ապրող հայերը: «Նրանց տանում ենք Ստեփանակերտ, Շուշի,  Գանձասար, Տիգրանակերտ, Ասկերան»,- մանրամասնեց  տուրիստական գործակալության ղեկավարը:

Արցախի մյուս տարածքներ, օրինակ, Քարվաճառ, Ասկերան, Հորադիզ, Ֆիզուլի,  «Բոգեմա լենդը» տուրիստական այցեր չի կազմակերպվում՝ նախ և առաջ հաշվի առնելով զբոսաշրջիկների անվտանգությունը, ավելին՝  զբոսաշրջիկների մեծամասնությունը  ցանկություն էլ չի հայտնել այդ տարածքներ այցելելու:

Արցախում գործող «Արմ թուր» տուրիստական գործակալության ղեկավար Արման Աբգարյանը ևս մեզ հետ զրույցում ասաց, որ  ԼՂ-ը հիմնականում ցանկանում են տեսնել հայերը. «Ես ինքս ջավախքցի եմ, և Արցախ հիմնականում ուղղորդում ենք  ջավախեցիների»:

Ինչ վերաբերում է ԼՂ-ի մյուս տարածքներ, օրինակ, Քարվաճառ, Ասկերան, Հորադիզ զբոսաշրջիկներ տանելուն, ապա այս դեպքում, ըստ Ա. Աբգարյանի, գործում  է «հաճելին համատեղել օգտակարի» հետ սկզբունքը. Արցախի այս տարածքներ գալիս են հիմնականում զինծառայող ունեցող ընտանիքները:

Քանի որ գործակալությունը նոր է հիմնվել, օտարերկրյա քիչ  ազբոսաշրջիկներ են առայժմ օգտվում  տուրիստական այս գործակալության ծառայություններից: «Արտասահմանցիների երկու խումբ ենք  դեռ ունեցել, որոնց մեջ Իրանի քաղաքացիներ չեն եղել: Բայց ասեմ ձեզ՝ ականատես եմ եղել, որ Իրանի պետհամարանիշով  ավտոբուսով իրանցիները գալիս են Արցախ՝ հատկապես Շուշիում գտնվող Գյոհվար Աղայի ներքին մզկիթը  տեսնելու: Կարծում եմ՝ հիմա իրանցիներն ավելի շատ են գալիս ԼՂ»:

«Հյուր սերվիս» տուրիստական գործակալության մենեջեր  Մարիաննա Քոսակյանի խոսքով էլ  իրենց հաճախորդներից հիմնակում օտարերկրացիներն են ցանկանում տեսնել Արցախը: Ինչպես նախորդ տուրիստական գործակալությունները, «Հյուր սերվիսը» ևս  զբոսաշրջիկներին տանում է Ստեփանակերտ,  Գանձասար, Ասկերան, Շուշի, Տիգրանակերտ: Ազատագրված մյուս տարածքներ զբոսաշրջիկների հոսք գրեթե չկա:  Մարիաննա Քոսակյանը չհերքեց տարածված այն տեղեկությունները, թե Արցախ մեկնողների շարքում  լինում են Իրանի քաղաքացիներ, պարզապես հստակ վիճակագրական տվյալներ դժվարացավ ասել:

Իրանահայ լրագրող Ռուբիկ Մինասյանն էլ կարծում է, որ մեր պետական կառույցները զբոսաշրջիկներին  լիարժեք տեղեկություններ չեն  տրամադրում Հայաստանի մասին:  Դա է պատճառը, որ իրանցիների շրջանում Արցախի նկատմամբ հետաքրքրությունը  քիչ է:

Անդրադառնալով տարածված այն տեսակետին, թե Իրանի  Հանրապետության անձնագրերով Հայաստան են մտնում ազգությամբ ադրբեջանցիներ լրտեսության նպատակով՝  իրանահայ լրագրողն այսպես արձագանքեց. «Ադրբեջանցին իրանական անձնագիր չի կարող ունենալ: Իրանը քսան միլիոն թրքախոս  բնակչություն ունի, որոնք, այսպես կոչված, Ադրբեջան պետության հետ բացարձակ կապ չունեն: Նրանց  համար ավելի հեշտ է Վրաստանով մտնել  Հայաստան»:


Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ