Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

ԱՌԵՎԱՆԳՎԱԾ ԵԶԴԻ ԿԱՆԱՅՔ ԽՆԴՐԵԼ ԵՆ ՊԱՅԹԵՑՆԵԼ ԱՅՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐՏԵՂ ԳՏՆՎՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՔ

Արխիվ 12-16

ԱՌԵՎԱՆԳՎԱԾ ԵԶԴԻ ԿԱՆԱՅՔ ԽՆԴՐԵԼ ԵՆ ՊԱՅԹԵՑՆԵԼ ԱՅՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐՏԵՂ

ԳՏՆՎՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՔ

«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյանը «Իրավունքի»  հետ զրույցում   տեղեկացրեց, որ Շանգալի մարզի հոգևոր կենտրոնում ստեղծվել է  եզդիների խնդիրները կոորդինացնող հանձնաժողով, որի կազմում ընդգրկվել են նաև Հայաստանում ապրող երկու եզդի: Հանձնաժողովը ղեկավարում է հոգևոր առաջնորդի որդին՝ Ազըմ բեկը: Հանձնաժողովի նպատակը հիմնականում մեկն է՝ կոորդինացնել  եզդիներին հասնող հումանիտար օգնությունը:

Բացի հանձնաժողովից՝ արդեն տասն օր է՝ստեղծվել է  ռազմական երեք ջոկատ, որոնց գործունեությունը ևս պետք  է համակարգի վերոնշյալ հանձնաժողովը: «Երեկ  եզդիները Սիրիայի քրդերի հետ միասին ազատագրել են երկու քաղաք և երեք գյուղ: Իսլամիստները  Շանգալի Սինջար քաղաքում սկսել են բնակեցնել  իրենց համակրող սուննի արաբներին, բայց դա Ամո Շարոյանի ժամանակավոր է: Եզդիների ջոկատներին  ըստ Շարոյանի, զենք-զինամթերքով  ապահովում է  Չեխիան, Անգլիան և ԱՄՆ-ը, որը պատրաստում է իսլամիստ ահաբեկիչներին»,- տեղեկացրեց Ամո Շարոյանը:

Ինչ վերաբերում է Մուսուլ քաղաքի  շինություններից մեկում առևանգված 500 կանանց իսլամիստներից փրկելուն,  պրն  Շարոյանի խոսքով  այդ կանանց   երեխաների հետ միասին իսլամիստները տարել են ստրկության: «Երեկվա տվյալներով՝ արաբական ինչ-որ թերթի լրագրողին եզդի կանայք խնդրել են փոխանցել, որ եզդիներից կազմված ջոկատները պետք է պայթեցնեն այդ շինությունը, բայց դեռևս այդ ուղղությամբ  քայլեր չեն արվում, սակայն մոտ է ժամանակը դրան էլ հասնելու»,- մանրամասնեց  «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահը:

Անդրադառնալով  եզդիների համար  ճամբարներ կառուցելու մասին Թուրքիայի հայտարարությանը՝ Ամո Շարոյանը  հիշեցրեց.«Թուրքիայի կողմից իրականացված  ցեղասպանությունը չենք մոռացել,  եզդիները կհրաժարվեն նրա օգնությունից: 20-րդ դարի1970-ականներին Թուրքիայից եզդիները արտագաղթեցին Արևմտյան Եվրոպա»:

Ամո Շարոյանի խոսքով՝ եզդիները ևս մեկ անգամ հասկացան՝ հույսը պետք է դնել զենքի  վրա, այլ ոչ թե քաղաքակիրթ մարդկության վրա: Այս համատեքստում Շարոյանը հիշատակեց վերջերս  հայկական բանակի հակահարվածները   ադրբեջանցի դիվերսանտներին: «Հայկական բանակին ես ավելի շատ սիրեցի, քանի որ նա է այսօր մեր անվտանգության երաշխավորը: Սիրենք, փայփայենք ու նեցուկ կանգնենք մեր բանակին: Մենք նաև խնդրում ենք մեր կառավարությանը  միջազգային ատյաններում  եզդիների ցեղասպանության հարցը բարձրաձայնել»,- եզրափակեց Ա. Շարոյանը:

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ