Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

«ՍԵՊՏԵՄԲԵՐԸ ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ Է ԼԻՆԵԼՈՒ». ՎՍՏԱՀԵՑՆՈՒՄ ԵՆ ՀԵՌՈՒՍՏԱՀԱՂՈՐԴԱՎԱՐՆԵՐԸ

Արխիվ 12-16

«ՍԵՊՏԵՄԲԵՐԸ ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ Է ԼԻՆԵԼՈՒ». ՎՍՏԱՀԵՑՆՈՒՄ ԵՆ ՀԵՌՈՒՍՏԱՀԱՂՈՐԴԱՎԱՐՆԵՐԸ


Օրերս հեռուստահաղորդավարներ ՎՐՈՒՅՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆՆ ու ԼՅՈՎ ԲԱԴԱԼՅԱՆՆ իրենց ֆեյսբուքյան էջում տեղադրել էին նոր լուսանկարներ` նկարահանման հրապարակից եւ գրառել, որ շուտով սպասվում է անակնկալ` սկանդալային հեռուստանախագիծ: Այս ամենի մասին «Իրավունքը» զրուցեց հեռուստահաղորդավարների հետ պարզելով հեռուստաեթերից նրանց բացակայության և առաջիկայում սպասվող նախագծի մասին:

«Հեռուստաեթերից բացակայեցի ակամայից: Այդ ժամանակ լրատվական մեկնաբան էի` Երկիր Մեդիա հեռուստաընկերության «Երկիրն Այսօր» լրատվականում: Հայաստանից մեկնում էի ուսման նպատակով, շատ մեծ տխրությամբ հրաժեշտ տվեցի էկրանին, քանի որ հասկանում էի` վերադարձս հեշտ եւ շուտ չի լինի: Բայց ուսումն ինձ համար ամեն պարագայում եւ անկախ ամեն ինչից մեծ նշանակություն ունի: Այս աշնանը եւս կարճ ժամանակով մեկնելու եմ Նիդերլանդների Թագավորություն` մեդիաոլորտի զարգացման կրթական ծրագրի շրջանակում: Ուսումն է, որ այսօր ամենակարեւորն է»,- ասաց ՎՐՈՒՅՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆՆ ու հավելեց. «Նոր եթերաշրջանը նաեւ մեծ ակնկալիքներով ու նոր գաղափարներով լի մի շրջան է, որն ուզում եմ սկսել միանգամայն այլ ֆորմատով: Ինքս էլ չէի կարող պատկերացնել, որ վարելով «Զինուժ» հեռուստածրագիրը, լինելով ռազմական լրագրության մեջ, ապա` աշխատելով որպես լրատվական մեկնաբան, կարող եմ ներկայանալ ուրիշ` նոր ձևաչափով, այն էլ` ոչ մենակ: Դեռ վաղ է մանրամասների մասին խոսելը, քանի որ ամեն ինչ քննարկումների, փորձնական նկարահնումների փուլում է, բայց որ սեպտեմբերը սկանդալային է լինելու, արդեն կարող եմ վստահ ասել, որովհետև մեր հեռուստաեթերը դառնալու է էլ ավելի մրցունակ ու պրոֆեսիոնալ»:

Իսկ հեռուստահաղորդավար ԼՅՈՎ ԲԱԴԱԼՅԱՆՆ էլ նշեց, որ ցանկացած ձեւաչափ պետք է հեռուստահաղորդավարին բացահայտվելու հնարավորություն տա. «Հաճախ են ինձ հարցնում, ինչու չկաս եթերում, արդեն բավական ժամանակ է անցել, բայց միեւնույն է` մարդիկ հիշում ու քննարկում են այս թեման: Այժմ ասում եմ` իհարկե վերադառնում եմ, եւ հուսամ` այս անգամ ճիշտ ֆորմատով: Այս հաղորդումն ինձ ճիշտ բացահայտվելու եւ նորովի` ինձ ավելի հոգեհարազատ եւ բնորոշ կերպարով հանդես գալու հնարավորություն կտա: Միշտ նախընտրում եմ հայտնվել ճիշտ ժամանակին` ճիշտ վայրում, կարծում եմ` սա եւս այդ դեպքն է»:

Իսկ թե ո՞ր հեռուստաընկերությամբ է լինելու հաղորդումը, տղաներն արդեն իրենց նոր` հումորային կերպարով  պատասխանեցին` «Կարծում եք մենք գիտե՞նք»:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ