Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃՌԻՆ. ԻՆՉՈ՞Վ ԿԱՎԱՐՏՎԻ ՕԵԿ- ԱԳՐԱՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՎԵՃԸ

Արխիվ 12-16

ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃՌԻՆ. ԻՆՉՈ՞Վ ԿԱՎԱՐՏՎԻ ՕԵԿ- ԱԳՐԱՐԱՐԱՅԻՆ

ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՎԵՃԸ

Ագրարարային համալսարանի  պրոռեկտոր  Պարույր Էֆենդյանը, «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով ՕԵԿ-Ագրարային համալսարանի տարածքային վեճին, ասաց, որ  առաջին օրվանից սկսած՝ իրենք հորդորել են «Օրինաց երկրին» առաջնորդվել  օրենքով. մինչև դատարանի վճիռը  պետք է շինարարությունը դադարեցվի, սակայն  «մեր ներկայությամբ աշխատում են, ոստիկանների ներկայությամբ աշխատում են»:

Հիշեցնենք, որ երեկ Ագրարային համալսարանի   ուսանողներն ու դասախոսները համալսարանի բակում իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել՝ ընդդեմ «Օրինաց երկիր» կուսակցության կողմից նախկին լաբորատորիայի տարածքում իրականացվող շինարարության:

Պարույր Էֆենդյանը հիշեցնում է՝ երկու անգամ տուգանել են  ՕԵԿ-ին ապօրինի շինարարություն իրականացնելու համար. «Վերջին անգամ տուգանել են  երեկ՝ 2 մլն 500.000 դրամի չափով»:

Պրոռեկտորի հավաստմամբ այս պահի դրությամբ շարունակվում են շինաշխատանքները՝ իսկ ավելի կոնկրետ՝ ներքին հարդարման աշխատանքները:

Տեղեկացնենք, որ օգոստոսի 7-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը վճիռ է կայացրել` բուհին պատկանող տարածքում արգելելով շինարարական որևէ գործողություն:

Քանի որ քաղաքապետարանը երկու անգամ  տուգանել է կուսակցությանն ապօրինի շինաշխատանքներ անելու համար, Էֆենդյանի  խոսքով՝ հաջորդ քայլը պետք է լինի   քրեական գործ հարուցել ՕԵԿ-ի դեմ.«Քննիչն ինձ ասաց, որ երբ քաղաքապետարանից ստանա  տուգանքի որոշումները,  արդեն իրավունք ունեմ քրեական գործ հարուցել: Բայց ժամանակը նրանց (նկատի ունի ՕԵԿ-ականների-խմբ.) օգտին է աշխատում, քանի որ ցանկանում են շտապ շինարարությունն ավարտել»:

Ինչ վերաբերում է ՕԵԿ-ի առաջ քաշած այն փաստարկին, որ  2008-ին քաղաքապետարանն իրենց շինաշխատանքներ անելու թույլտվություն է տվել, Էֆենդյանը հակադարձում է. «Անցել է արդեն վեց տարի: Նախագծային առաջադրանքը տրվում է երկու տարով: Այդ ընթացքում իրենք պետք է նախագիծ պատվիրեին, որը պետք  է փորձաքննություն անցներ , մտնեին քաղաքապետարան, ստանային շինթույլտվություն: Բայց իրենք դա չեն արել: Եթե քաղաքապետարանը հող է հատկացրել, դա չի նշանակում, որ կարելի է դրա վրա ապօրինի կառույց կառուցել»:

Նշենք, որ սույն  գործով դատական առաջին նիստը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին:

ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր  Միսակյանն էլ   մեզ հետ զրույցում ասաց, որ Ագրարային համալսարան-ՕԵԿ վեճն իրավական հարթությունում է. «Թե ՕԵԿ-ը, թե Ագրարային համալսարանը դիմել են դատարան, որն էլ կկայացնի իր որոշումը»:

Անդրադառնալով Էֆենդյանի՝շինաշխատանքները շարունակվելու հայտարարությանը, Միսակյանը հերքեց դա՝ասելով, որ շինարարությունը դադարեցվել է: «Դատարանի որոշմամբ  պետք է  վերանորոգվեր շինության տանիքը, որն էլ արել է ՕԵԿ-ը»,- մանրամասնեց մամլո խոսնակը՝հավելելով, որ ՕԵԿ-ն անում է ամեն ինչ օրենքի տառին ու ոգուն համապատասխան:

Այդ դեպքում ինչո՞ւ է քաղաքապետարանը  երկու անգամ տուգանել  կուսակցությանը, եթե ամեն ինչ արվել է  օրենքին համապատասխան: «Հարցրեք  քաղաքապետարանին»,- եզրափակեց Միսակյանը:


Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ