Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

ԼԵՎՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ «ԴՈՒԽՈՎ» Է ՏՐԱՄԱԴՐՎԱԾ, ՊՈՒՏԻՆՆ ԷԼ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼՈՒ ՈՉԻՆՉ ՉՈՒՆԻ. ԱՐԹՈՒՐ ՍԱՖԱՐՅԱՆ

Արխիվ 12-16

ԼԵՎՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ «ԴՈՒԽՈՎ» Է ՏՐԱՄԱԴՐՎԱԾ, ՊՈՒՏԻՆՆ ԷԼ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼՈՒ

ՈՉԻՆՉ ՉՈՒՆԻ. ԱՐԹՈՒՐ ՍԱՖԱՐՅԱՆ

Լևոն Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից  տեղեկանում ենք, որ  այսօր ժամը 12:00-ին սկսված նիստը, որի նպատակն էր փոխել Լևոն Հայրապետյանի խափանման միջոցը, հետաձգվել է մինչև օգոստոսի 15-ը՝  ժամը 10:00:

«Իրավունքի» հետ զրույցում  Լևոն Հայրապետյանի ընկեր Արթուր Սաֆարյանն ասաց, որ այսօրվա նիստի ժամանակ վատացավ Լևոն Հայրապետյանի  ինքնազգացողությունը. բժիշկներն այդպես էլ բժշկական օգնություն ցույց չտվեցին  գործարարին:

Ա.Սաֆարյանի խոսքով՝ ինքը հույս ունի, որ գործարարի խափանման միջոցը կփոխվի. «Հայրապետյանն ունի առողջական մի շարք խնդիրներ և նա այդ վիճակով չի կարող  մնալ բանտում»:

Ինչ վերաբերում է ՌԴ նախագահ Պուտինի այն հայտարարությանը, թե չի ճանաչում Լևոն Հայրապետյանին, ապա այդ պատասխանը խոսակցությունից խուսափելու համար  է: Պուտինը լավ էլ ճանաչում  է Լևոն Հայրապետյանին: Անդրադառնալով Պուտինի՝ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին տված այն խոստմանը, թե ինքն անպայման կուսումնասիրի Լևոն Հայրապետյանի գործը, Արթուր Սաֆարյանն այսպես արձագանքեց. «Պուտինն ուսումնասիրելու ոչինչ չունի:Ռուսաստանում առանց Պուտինի իմացության ոչինչ չի կատարվում: Ինքը լավ գիտի՝ ինչու է դա  տեղի ունեցել»:

Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին Ռուսաստանի Դաշնության հետաքննչական կոմիտեն «Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերը հափշտակելու եւ անօրինական ճանապարհով ստացված գումարները յուրացնելու համար կասկածվող հայ գործարար Լեւոն Հայրապետյանին մեղադրանքներ է առաջադրել ՌԴ քրեական օրենսգրքի 160-րդ (յուրացում կամ վատնում) եւ 174-րդ (անօրինական ճանապարհով ձեռք բերված միջոցների լվացում) հոդվածներով:

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ