Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆՈՒ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԾՆԵԼԻՈՒԹՅՈՒՆՆ ԱՃՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐ ՈՒՆԻ

Արխիվ 12-16

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆՈՒ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ  ԾՆԵԼԻՈՒԹՅՈՒՆՆ ԱՃՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐ ՈՒՆԻ


ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի ծննդատունը 1996 թվականից առանձնանալով քաղաքի ընդհանուր հիվանդանոցի կառուցվածքից սկսել է գործել , որպես առանձին ծննդատուն: 1996 թվականից մինչ այսօր ծննդատունը ղեկավարում է ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, ում խոսքով` տարվա կտրվածքով Մարտունու տարածաշրջանից ծննդատունը ընդունում է 1200-1300 ծնունդ: Ծնունդների մեջ աղջիկների տվաքանակը 4 տոկոսով գերազանցում է տղաների թվին, ինչը ըստ տնօրենի նորմալ է: Ա. Հովհաննիսյանն «Իրավունքի» հետ զրույցում փաստեց, որ 18 տարիների ընթացքում ծննդատան համար ամենամեծ ձեռքբերումն այն է, որ բնակիչները վստահում են իրենց: Բացի այդ, պրն. Հովհաննիսյանը մեծագույն ձեռբերում համարեց նաեւ ծննդատան պրոֆեսիոնալ աշխատակազմը: Որպես առանձին կառույց ծննդատունը ունեցել է խնդիրներ, որոնք տարիների ընթացքում ստացել են իրենց լուծումները.

ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՑԱՆՔ ՄԱՐԴԿԱՆՑ ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՅՆՔԱՆ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ, ՈՐ ՆՐԱՆՔ  ԴԱԴԱՐԵՑԻՆ ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԾՆՆԴԱԲԵՐԵԼ

-Մեզ համար հիմնական դժվարությունն այն էր, որ կարողացանք մարդկանց գիտակցությունը այնքան բարձրացնել, որպեսզի նրանք տնային պայմաններում չծննդաբերեն, այլ գան ծննդատուն: Այսօր փառք աստծո այդ դժվարությունը հաղթահարված է: Այդ ամենին իհարկե նպաստեցին  ծննդատան պայմանները , հետազոտման համար անհրաժեշտ բոլոր սարքավորումները եւ մասնագետների պրոֆեսիոնալ մոտեցումները, քանի որ այստեղ նրանց օգնությամբ կանայք խուսափում են բազմաթիվ վտանգավոր ռիսկերից: Ծննդատունն ունի լավ մասնագետներ`20-25 տարվա աշխատանքային փորձով: Նրանցից շատերը ժամանակ առ ժամանակ անցնում են վերապատրաստում թե՛ Հայaստանում թե՛ արտասահմանում: ՀՀ Առողջապահութjան նախարարութունը մարզում կազմակերպում է զանազան սեմինարներ , որին նույնպես մասնակցում են մեր բժիշկները:
Արթուր Հովհաննիսյանի նկատեց, որ Մարտունու տարածաշրջանում ծնելիության աճ է նկատվում:

ՄԵԶ ՄՈՏ ԾՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՃ ԿԱ
_Եթե նախորդ տարիների հետ համեմատենք` ծնելիությունը նվազել է, սակայն աճման միտում ունի: 2013 թվականին մեզ մոտ ծնունդների թիվը որոշ չափով նվազել էր, իսկ այս տարի ունենք ծնելիության աճ: Մեր խնդիրներից մեկն այն է, որպեսզի ունենանք շատ ծնունդներ: Չնայած ծննդատունն այսօր ունի հետազոտությունների համար նախատեսված զանազան սարքավորումներ, սակայն մենք պետք է ժամանակին համահունջ քայլելը: Բժշկությունն ամեն օր զարգանում է եւ մենք պարտավոր ենք ոչնչից հետ չմնալ , մեզ համար խնդիր է  ծննդատունը համալրել նորագույն սարքավորումներով:

Այսօր Գեղարքունիքի մարզից արտագնա աշխատանքի մեկնողները շատ են, ինչը նպաստում է մարզում բազմաթիվ սեռավարակների տարածմանը: Ինչպես մասնագետներն են փաստում` սեռավարակների տարածվածության աստիճանով աչքի է ընկնում Գեղարքունիքի եւ Շիրակի մարզերը:

ՍԵՌԱՎԱՐԿՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՐԱՏԱՎՈՐ ԵՐԵԽԱՆԵՐ ՉԵՆ ԾՆՎԵԼ

-Ամեն մի սեռավարակ բացասական ազդեցություն է ունենում կնոջ եւ երեխայի առողջության վրա: Եթե կնոջ մոտ կա որեւէ սեռավարակ եւ նա չի կարողանում հղիանալ մենք նրան բուժում ենք: Հղի կանաց շրջանում մենք իրականացնում ենք ամենօրյա հետազոտույթուններ, որպեսզի եւ՛ ծնողները եւ՛ նորածինները խուսափեն հետագա բոլոր  խնդիրներից: Մեզ մոտ սեռավարակներով պայմանավորված արատավոր երեխաներ չեն ծնվել: Այս առումով դեռեւս  անհանգստացնող որեւէ խնդիր չունենք:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ



Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ