Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀՐԱՎԵՐՆ ԷՐԴՈՂԱՆԻՆ ԴԵՌ ՈՒԺԻ ՄԵՋ Է.ԹՈՒՐՔԱԳԵՏ

Արխիվ 12-16

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀՐԱՎԵՐՆ ԷՐԴՈՂԱՆԻՆ ԴԵՌ ՈՒԺԻ ՄԵՋ Է.ԹՈՒՐՔԱԳԵՏ

Օգոստոսի  10-ին Թուրքիայում կայացած  նախագահական ընտրություններում  առաջին փուլով հաղթանակ տարավ Թուրքիայի վարչապետ, նախագահի աթոռի համար պայքարող, «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավար  Ռեջեփ Թայիփ Էրդողանը:  Նրա մրցակիցներ էին ընդդիմադիր մի քանի կուսակցությունների միասնական թեկնածու Էքմելեդդին Իհսանօղլուն և քրդամետ թեկնածու Սելահեդդդին Դեմիրթաշին:

Ինչ սպասելիքներ կարող է ունենալ  Թուրքիայի հայկական  համայնքը  նախագահ Էրդողանից, արդյոք հայ-թուրքական հարաբերություններում առաջիկայում կլինեն փոփոխություններ: Այս և այլ հարցերի շուրջ «Իրավունքի» թղթակիցը զրուցեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի փոխտնօրեն, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի հետ:

-Պրն Մելքոնյան,  Էրդողանը ձայների մեծամասնությամբ հաղթանակ տարավ այն դեպքում, երբ եղան հրապարակումներ  ընտրախախտումների ու կեղծիքների մասին, իսկ  ամիսներ առաջ  Էրդողանը հայտնվել էր կոռուպցիոն սկանդալի կենտրոնում:


-Էրդողանի թիմը տարիներ շարունակ  հետևողական աշխատանք  է տարել, որի շնորհիվ կրոնամետ թուրքական հասարակությունում  ԱԶԿ-ի ղեկավարը մեծ հեղինակություն է  ձեռք   բերել: Բացի այդ՝ իշխող ԱԶԿ-ի կուսակցության տարիներին  դրական փոփոխություններ են նկատվել  սոցիալ-տնտեսական կյանքի բարելավման առումով:  Էրդողանի ընտրվելու օգտին պետք է նսպաստեր երկրի վարչական ռեսուրսը: Ինչ վերաբերում է   կոռուպցիոն սկանդալին, նախկին վարչապետը կարողացավ լրատվամիջոցներով դա հերքել: Թուրք հասարակության այն հատվածը, որը տրամադրված էր ընտրելու Էրդողանին, շատ արագ մոռացավ  կոռուպցիոն սկանդալը: Ընտրախախտումներ ու ընտրակեղծիքների մասով կարող եմ ասել, որ  Թուրքիայում ընտրախախտումներ շատ չեն եղել:


-Էրդողանը  հաղթելուց հետո հայտարարությամբ հանդես եկավ և հայտարարեց, որ իրենք շարունակելու են Թուրքիայում բարելավվել ժողովրդավարական գործընթացները: Նախ ինչ ասել  է «ժողովրդավարական գործընթացներ» բառակապակցությունը Թուրքիայի նախագահի ընկալմամբ, և հայկական  համայնքը ի՞նչ կարող է շահել այդ գործընթացներից:


-Էրդողանի ղեկավարած ԱԶԿ-ի  հնչեցրած «ժողովրդավարություն» հասկացությունը  կապ չունի համամարդկային, ժողովրդավարական  ընկալումների հետ: Հայ համայնքի   համար ժողովրդավարական գործընթացներ են համարվում համայնքի մի քանի  անդամներից խլված գույքի վերադարձը, երբ  հայկական համայնքի շատ անդամներ ունեն այդ խնդիրը: Էրդողանի թիմը «ժողովրդավարություն»  ասելով նկատի այն, որ  հայկական դպրոցներում հայոց լեզվով տպագրվում է դասագիրք, այն դեպքում, երբ դա մեր իրավունքն է: Թուրքիայի նորընտիր նախագահն իր բնույթով հեռու է ժողովրդավարությունից: Նա ընդգծված ազգայնամոլ,  հակահայ, ընդգծված հակաքրիստոնյա, կրոնամոլ, կրոնական թշնամանք սերմանող գործիչ է, ում Թուրքիայի դատարաններից մեկը 1990-ին դատապարտեց  ազատազրման կրոնական մոլեռանդություն տարածելու համար: Գուցե մեկ-երկու իմիտացիոն քայլեր կարվեն ազգային փոքրամասնությունների համար, բայց խորքային ոչինչ չի արվի:


-ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ի պատասխան Էրդողանի՝«Ինձ վրացի են անվանել: Ներողություն եմ խնդրում, բայց հետո ավելի վատ բան էին արել. ինձ հայ էին անվանել» հայտարարությանն ասել էր, որ  հայերի համար վիրավորական կլիներ, եթե պարզվեր՝Էրդողանը հայ է: Արդյոք այսքանից հետո,  ըստ Ձեզ, ուժի մեջ է Սարգսյանի այն հայտարարությունը, թե ով էլ դառնա Թուրքիայի նախագահը, ինքը նրան 2015-ի ապրիլի 24-ին հրավիրում է Հայաստան:


-Նախ ուզում եմ ասել, որ Էրդողանը էթնիկական  ինքնության ճգնաժամի մեջ է: Նա հայտարարել էր, որ իր նախնիները Թուրքիա են եկել Բաթումիից և կարող  են ունենալ վրացական  ծագում: Հիմա հայտարարելով, որ ինքը զտարյուն թուրք է, ինքը հերքում  է իր նախորդ հայտարարությունը և ևս մեկ անգամ պաշտոնապես ապացուցեց՝ ոչ թուրք լինելը վիրավորական է: Ինչ վերաբերում է  Սերժ Սարգսյանի հրավերին, ապա նախագահը կարծում եմ գիտեր, որ նախագահ է դառնալու Էրդողանը: Բացի այդ՝գիտեր, որ ոչ մի թուրք նախագահ չի փայլում հայասիրությամբ: Նախագահի այդ հրավերը բարդ վիճակի մեջ է  դրել Թուրքիային, ավելին՝ այդ հրավերը լավ մշակված քարոզչական քայլ էր: Գնդակը հիմա Թուրքիայի դաշտում է, և իրենք պետք  է որոշեն՝ այդ հրավերին  ինչպես են արձագանքում: Կարծում եմ՝հրավերը դեռ ուժի մեջ է:


-Հայ-թուրքական հարաբերություններում Էրդողանի  նախագահ դառնալուց հետո ինչ փոփոխություններ կարելի է ակնկալել, եթե հաշվի առնենք, որ 2015-ին  լրանում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը:


-Հայ-թուրքական հարաբերությունները կլինեն նույն վիճակում, ինչպիսին են դրանք այսօր, քանի որ Թուրքիայի արտաքին  քաղաքականությունը փոփոխման միտումներ չի դրսևորում: Դավութօղլուն շարունակելու է  լինել ԱԳ նախարար, ավելին՝ չի բացառվում պաշտոնի բարձրացում: Միայն մի փոփոխություն կլինի՝  Թուրքիան պատրաստվում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին՝ իրականացնելով ագրեսիվ ու քողարկված քայլեր, որոնցից մեկն էլ տարատեսակ դրամաշնորհներ տրամադրելն  է  որոշ ՀԿ-ներին: Ցավալի է, սակայն դրամաշնորհները տրվում են նաև հայկական կազմակերպություններին  հայ-թուրքական իբր երկխոսությանն ու բարեկամությանն ուղղված քայլեր անելու համար: Որքան էլ զարմանալի թվա, այդ դրամաշնորհների տրման վերջնաժամկետը 2015 թ-ի ապրիլն է: Էրդողանից Հայոց ցեղասպանության մասին կլսենք ագրեսիվ, անզուսպ և վիրավորական հայտարարություններ:


-Էրդողանը վերջերս հայտարարել էր՝  եթե ապացուցվի, որ եղել է ցեղասպանություն, Թուրքիան պատրաստ է ներողություն խնդրելու: Ինչի վրա  է Էրդողանի հույսը, եթե ցեղասպանությունն ապացուցող  հայկական, օտար և անգամ թուրքական պատմական փաստեր ու աղբյուրներ կան:


-Թուրքիայի նախագահի ասածը վերաբերում է պատմաբանների հանձնաժողով ստեղծելուն, որը երբեք չի  ձևավորվի, քանի որ դրան դեմ է հայկական կողմը:


-Թուրքիան տարիներ շարունակ փորձել է  որոշակի դեր ունենալ Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում և առիթի դեպքում դառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ: Նորընտիր նախագահը կշարունակի՞ նույն  ջատագովությամբ վարել այդ քաղաքականությունը:


-ԵԱՀԿ Մինսկի խմբում ընդգրկվելու  Թուրքիայի ջանքերը  հաջողություն չեն ունենա: Բայց  նա կշարունակի շահարկել այդ հարցը շահարկել և հերթապահ հայտարարություններով հանդես գալ: Թուրքիան կշարունակի միակողմանի պաշտպանել Ադրբեջանին և ցուցադրական քայլեր անել և անում է՝մասնավորապես վերջերս արցախա-ադրբեջանական սահմանում   վիրավորված և հայկական կողմի ջանքերի շնորհիվ անհաջողության մատնված և Թուրքիայում բուժվող  ադրբեջանցի մի քանի վիրավոր դիվերսանտների էր այցելել Թուրքիայի ԱԳ նախարարը: Սա հստակ քաղաքական  մեսիջ է. Թուրքիան բացահայտ աջակցում է Ադրեջանին ամեն առումով:


Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ