Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

«ՄԵՆՔ ԱՅՍՏԵՂ ՊԵՏՔ Է ԱՊՐԵՆՔ ԵՎ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԵՆՔ»

Արխիվ 12-16

«ՄԵՆՔ ԱՅՍՏԵՂ ՊԵՏՔ Է ԱՊՐԵՆՔ ԵՎ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԵՆՔ»


Գառնիի արվեստի դպրոցը գործում է 1990 թվականից , տարիների ընթացքում դպրոցը շատ խնդիրներ է ունեցել, սակայն այսօր ինչպես դպրոցի տնօրեն Ռուբեն Բաբայանն է փաստում`դպրոցը գրեթե խնդիրներ չունի:  Եթե նույնիսկ որոշ խնդիրներ էլ ունի, ապա դրանք ժամանակի ընթացքում կլուծվեն: Տնօրենի խոսքով`դպրոցի սաները տարբեր տարիների ընթացքում  ունեցել եւ շարունակում է ունենալ հաջողություններ: Հաջողությունները նաեւ այն մարդկանց շնորհիվ է, ովքեր նվիրյալներ են եւ նույնիսկ ցածր աշխատավարձի դեպքում` շարունակում են իրենց գիտելիքները փոխանցել աշակերտներին:

_Ամենակարեւորն այն է, որ այսօր մեր երեխաները ունեն իրենց անկյունը, ապրում եւ ստեղծագործում են իրենց հողում`Հայրենիքում: Արվեստի դպրոցը այդ հնարավորությունը տալիս է:  Շատ ուրախալի է, երբ տեսնում եմ, թե մեր երիտասարդները ինչքան են հետաքրքրված արվեստով , ավագ սերնդի արվեստագետները պետք է անեն ամեն ինչ, որպեսզի երիտասարդները մոտ լինեն արվեստին: Մենք այսօր ապրում ենք մի ժամանակաշրջանում, որտեղ կարծես ազգայինը այդքան էլ առաջնային դիրքերում չէ, սակայն ուրախալի է նաեւ այն, որ նոր սերունդը ազգային բոլոր ավանդույթները քիչ –քիչ առաջ է բերում: Ես մի բան կարող եմ ասել`երբ բոլորը մոտ կանգնեն իրենց արմատներին , այդ ժամանակ էլ կհասկանանք, թե մենք ով ենք եւ որտեղից ենք եկել: Ամեն ինչ վերկանգնվում է ու դեռ շատ ավանդույթներ էլ կվերականգնվեն:

Ըստ Ռ. Բաբայանի դպրոցում  աշակերտներին պետք է միայն  գեղեցիկը չսովորեցնեն, այլ`այնպես ուսուցումը կազմակերպեն, որ նրանք հասկանան ինչ բան է Հայրենիքը, նրանց մեջ սերմանեն հայրենասիրություն:

-Մեր դպրոցի սաները իր հայրենասիրությունը արտահայտում է իր ստեղծագործություններում: Բոլորը հասկանում են, որ սա է մերը , մենք այստեղ պետք է ապրենք եւ ստեղծագործենք:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ