Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊՈՒՏՒՆԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՄԲ ԱՄՈԹԱՆՔ Է ՏՎԵԼ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻՆ

Արխիվ 12-16

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊՈՒՏՒՆԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՄԲ ԱՄՈԹԱՆՔ Է ՏՎԵԼ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻՆ


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում  խոսելով  Չինարի գյուղի բնակիչ, 32-ամյա Կարեն Պետրոսյանի գերի ընկնելու և գերության մեջ մահանալու փաստի մասին, ասաց, որ Կարեն Պետրոսյանի մահն ադրբեջանցիների խղճի վրա է, և այդ մահվան պատասխանատուն, իհարկե, նրանք են: «Ես Ռուսաստանի նախագահի ներկայությամբ Ադրբեջանի նախագահին ասացի, որ ամոթ է այդպիսի մարդկանց սպանելը: Նա ասաց՝ «մենք չենք սպանել»: Ասացի՝ մարդը՝ 31 տարեկան տղան, ինչի՞ պիտի անցներ, ինչպես ես եմ տեղեկացված՝ ոգելից խմիչքի ազդեցության տակ, ձեզ մոտ և մահանար: Ասում է՝ «դե կարող է՝ վախեցել է, մահացել է»»,- մանրամասնեց   Սերժ Սարգսյանը:

Նախագահը խորհուրդ է տվել սահմանամերձ բնակավայրերի քաղաքացիներին զգոն լինել, քանզի գործ ունեն զայրացած ու գազազած թշնամու հետ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ