Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

«ԱԼԻԵՎԸ ՊԵՏՔ Է ԲԱՑԱՏՐԻ ՎԵՐՋԻՆ ՇՐՋԱՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՆԱԽԱՁԵՌՆԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅԱՆ ԻՄԱՍՏԸ»

Արխիվ 12-16

«ԱԼԻԵՎԸ ՊԵՏՔ Է ԲԱՑԱՏՐԻ ՎԵՐՋԻՆ ՇՐՋԱՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՆԱԽԱՁԵՌՆԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅԱՆ ԻՄԱՍՏԸ»


ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 8-ին աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, քաղաք Սոչի: Օգոստոսի 9-ին կկայանա Հայաստանի Հանրապետության Նախագահի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել այցի շրջանակում անցկացնել նաեւ եռակողմ հանդիպում` Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանական Հանրապետության նախագահների հետ` քննարկելու համար ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման խնդիրները, ինչպես նաեւ վերջին օրերին Ադրբեջանի կողմից հրահրած լարման արդյունքում ստեղծված իրավիճակը: Համոզված լինելով, որ ղարաբաղյան հակամարտության արդար ու խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի` հայկական կողմը մշտապես կողմ է արտահայտվել բարձր մակարդակի հանդիպումների անցկացմանը:

Ինչպես քիչ առաջ հայտնել է ՀՀ Նախագահի մամուլի քարտուղարի օգնական ՆԱՐԵԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԸ. «Վաղն այստեղ` Սոչիում, կկայանա Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը, որտեղ, ըստ էության, նախեւառաջ նախագահ Ալիեւը պետք է բացատրի վերջին շրջանում Ադրբեջանի կողմից նախաձեռնած ռազմական արկածախնդրության եւ իր այլատյաց հռետորաբանության իմաստը»:

Ի դեպ, նշենք, որ եթե մինչ այսօր ադրբեջանական կողմը խուսափում էր եռակողմ հանդիպումից, ապա այսօր վերջիններս առաջինը սկսեցին բարձրաձայնել վաղը կայանալիք եռակողմ հանդիպման մասին: Ինչի վերաբերյալ քաղաքագետ ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ նշել է. «Ալիեւին ականջից բռնած են բերելու բանակցությունների… 1994-ին էլ ադրբեջանցիները չէին ուզում հանդիպել հայկական պետությունների ղեկավարների հետ։ Բայց հետո խնդրվելով եկան, որ հրադադարի պայմանագիր ստորագրեն: Այսօր էլ են նույն վիճակում, ինչի համար հատուկ շնորհակալություն սահմանին կանգնած մեր զինվորին»:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ