Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

ՆՐԱՆՑ ՇՆՈՐՀԻՎ ԷԼ ԱՅՍՕՐ ՈՒՆԵՆՔ ԱԶԱՏ ԱՐՑԱԽ

Արխիվ 12-16

ՆՐԱՆՑ ՇՆՈՐՀԻՎ ԷԼ ԱՅՍՕՐ ՈՒՆԵՆՔ ԱԶԱՏ ԱՐՑԱԽ


ՄՀՆՋ գումարտակի հրամանատարի տեղակալ ԱՇՈՏ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆՆ այսօր կդառնար 59 տարեկան: Օգոստոսի 5-ին զոհված հայորդու ծննդյան օրն է: Իր մարտական ոգով ու արիությամբ Աշոտ Մամիկոնի Խուրշուդյանը մասնակցել է Շուռնուխի, Բերձորի, Քաշաթաղի, Արցախի այլ բնակավայրերի ազատագրման համար մղվող մարտերին: Զինակից ընկերների հետ միասին Աշոտն ուժ ու եռանդ, մարտական ոգի և կամք էր տարածում ամենուր, ու թշնամու դեմ պայքարը վերածում հաղթանակի: «Զոհված ազատամարտիկների կատարած աշխատանքը թեև անգնահատելի է ու թանկ, սակայն պետք է շարունակենք ու ավելի ընդլայնենք մեր տարածքները, որպիսզի հայ գյուղացին հանգիստ մշակի իր հողը, հայ զինվորը խաղաղ պահպանի մեր սահմանը: Հպարտ եմ հորս անցած ճանապարհով և Հայրենիքի ազատության համար նրա անձնազոհ, ըմբոստ տեսակով», «Իրավունքի» հետ զրույցում նշեց Աշոտ Խուրշուդյանի որդին` ՄԱՄԻԿՈՆ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԸ:

Մենք պարտավոր ենք վառ պահել նման հայորդիների հիշատակը` ովքեր անձնվիրաբար ու հոգու տոկունությամբ լցված նետվում էին մարտադաշտ, առանց վարանելու, փախչելու կամ խուճապի: Նրանց շնորհիվ էլ այսօր ունենք ազատ Արցախ, հզոր ու կայուն պետականություն:

Աշոտ Խուրշուդյանը հետմահու արժանացել է «Մարտական ծառայության», «Սխրագործության համար» և պետական այլ մեդալների ու պարգևների:

 

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ