Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

ՑԱՆԿԱԼԻ Է, ՈՐ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՑԵԱԿԱՆ ԼԻՆԵՆ. ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆ

Արխիվ 12-16

ՑԱՆԿԱԼԻ Է, ՈՐ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՑԵԱԿԱՆ ԼԻՆԵՆ. ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆ

ԼՂՀ նախագահի  մամլո խոսնակ Դավիթ Բաբայանն «Իրավունքի» հետ զրույցում  ասաց, որ վերջին երկու օրերին արցախա-ադրբեջանական սահմանում լարվածության թուլացման միտում է նկատվում, որը  ողջունելի է և միանշանակ պայմանավորված է հայկական կողմի պատասխան  հարվածով:

Ինչ վերաբերում է  հարևան երկու պետությունների`Իրանի և Վրաստանի հայտարարություններին, որով կոչ են անում ԼՂ հակամարտությունը լուծել միմիայն խաղաղ ճանապարհով, ԼՂՀ նախագահի  մամլո խոսնակի խոսքով` այս  հայտարարությունները  կունենան իրենց դրական ազդեցությունը. «Հարևան երկրների այս հայտարարությունը մեկ անգամ ևս ցույց  է տալիս  նրանց վերաբերմունքը Ադրբեջանի խիստ ապակառուցողական մոտեցմանը»:

Չնայած սահմանում տիրող լարվածությանը, Դ. Բաբայանը վստահեցրեց`Արցախի ժողովուրդը վճռական է տրամադրված և պատրաստ է ցանկացած գնով պաշտպանել իր պետության անկախությունը:

-Պրն Բաբայան,  հավանաբար օգոստոսի 8-9-ը սպասվում է Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպում: Այն կարո՞ղ է ինչ-որ  կերպ թուլացնել այս լարվածությունը և բեկում մտցնել արցախյան հակամարտության խնդրում:

-Երկու երկրների հանդիպման ժամանակ քննարկվում են բազմաթիվ կարևոր հարցեր: Մենք չպետք է ակնկալենք, որ ցանկացած հանդիպման ժամանակ պետք  է բեկում մտցվի ԼՂ խնդրում: Ուղղակի նման հանդիպումները կարևոր են խաղաղությունն ու կայունությունը պահպանելու համար: Մենք միշտ արժևորում ենք նման հանդիպումները, չնայած նաև ասում ենք, որ Ստեփանակերտը պետք է մասնակցի բանակցային գործընթացին:

-Բացի Վրաստանից և Ադրբեջանից` երկու կողմերին ուժի կիրառումից հրաժարվելու և իրավիճակի կայունացման նպատակով անհապաղ քայլեր ձեռնարկելու կոչ արեցին  ԵԱՀԿ ՄԽ պետություններից Ռուսաստանը և ԱՄՆ-ը: Արդյոք երկու կողմերին կոչ անելու այս մոտեցումից չէ, որ պարբերաբար «ոգևորվում է»  Ադրբեջանը:

-Ոչ: Գիտեք դիվանագիտական և հրապարակային հայտարարությունները  մի փոքր տարբերվում են ոչ հրապարակային հայտարարություններից: Ցանկալի կլիներ, իհարկե, որ այդ հայտարարությունները հասցեատիրական լինեին: Բայց հաշվի առնելով մի շարք հանգամանքներ`դա հավասարակշռված ու տրաֆարետային մոտեցում է, չնայած չի արտացոլում իրականությունը: Ես համոզված եմ, որ ոչ հրապարակային հանդիպումների, քննարկումների ժամանակ միջազգային հանրությունը  խոսում է Ադրբեջանի անհանդուրժողականության վերաբերյալ:

-Ադրբեջանը  տարիներ շարունակ փորձում է միջազգային հանրությանը ապացուցել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը որպես արցախյան հակամարտության ձևաչափ իրեն սպառել է: Դա հաջողվեց իրեն այս օրերի ընթացքում: Եվ ինչպես եք գնահատում ԵԱՀԿ ՄԽ-ի կեցվածքը. Արդյոք այս լարված օրերի ընթացքում  թերացա՞վ, թե՞ ոչ:

-ԵԱՀԿ Մինսկի խումբն իր աշխատանքը կատարում է բավական էֆֆեկտիվ և չպետք է այդ աշխատանքից ակնկալել շուտափույթ լուծում: Մինսկի խումբն անում է ամեն  ինչ, որ պահպանվի կայունությունն ու խաղաղությունը: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա նրա գործողություններն ուղղված չեն ԵԱՀԿ ՄԽ-ին, այլ իր ներքին և արտաքին քաղաքական հարցերի լուծմանը, որոնք այս քանի օրերի ընթացքում լուծեց Ալիևը: Նա փորձեց ցույց տալ, որ մտածում է իր ազգի մասին, կասեցնում է հայերի «ագրեսիան» և իր այդ քայլով մի երկու տարի լեգիտիմացրեց իրեն և փորձեց կասեցնել իրենից դժգոհ հանրությանը:

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ