Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

Ադրբեջանում ձերբակալվում են զինծառայողների մահվան հետ կապված բողոքի ակցիայի կոչեր հնչեցնողները

Արխիվ 12-16

Ադրբեջանում ձերբակալվում են զինծառայողների մահվան հետ կապված բողոքի ակցիայի կոչեր հնչեցնողները




Ադրբեջանական բանակում զինծառայողների մահվան հետ կապված բողոքի ակցիայի կոչերը իշխանությունները կապում են ներքին իրավիճակը սրելու հետ, և սկսել են ձերբակալել նման կոչեր հնչեցնողներին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ազադլըգ»-ը հայտնում է, որ Սաաթլըի շրջանում բերման է ենթարկվել ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության ակտիվիստ Ռուսլան Նասիրլիի հայրը: Նշվում է, որ Ռուսլան Նասիրլին նախօրեին երիտասարդությանը բողոքի ակցիաների կոչ էր արել` կապված բանակում մեծ թվով զինծառայողների մահվան հետ:

«Այսօր նրանց տուն են եկել ոստիկանության աշխատակիցները: Ռուսլանը տանը չի եղել, եւ նրանք ոստիականական բաժանմունք են տարել նրա հորը»,- գրում է թերթը:

Ադրբեջանի իշխանությունների խոսափող haqqin.az լրատվական կայքը, որի գլխավոր խմբագիր Էյնուլլա Ֆաթուլլաևը ղարաբաղյան պատերազմի տարիներին Աղդամի մոտակայքում տեղի ունեցած դեպքերը (Ադրբեջանը դա անվանում է Խոջալուի ողբերգություն) ժողճակատի կատարած հանցագործություն որակելու համար 8 տարվա ազատազրկման էր ենթարկվել և բանտից ազատվելուց հետո դարձել մոլի իշխանամետ, համարում է, որ «Ժողճակատը և ընդդիմությունը զորքերի շփման գծում ողբերգական իրադարձություններն օգտագործում են երկրում սոցիալ-քաղաքական լարվածությունը սրելու համար»:

«Այն դեպքում, երբ ադրբեջանցի զինվորները զոհվում են հայերի հետ մարտերում, ընդդիմությունը դարձյալ անուղղակիորեն ձեռք է մեկնում հայերին և, փորձելով սրել իրադրությունը, երկրորդ հայկական ճակատն է բացում երկրի ներսում»,- գրում է կայքը` նշելով, որ ընդդիմությունը ցանկանում է կրկնել նախանցյալ տարվա մարտին Բաքվի կենտրոնում զինվորների մահերի դեմ երիտասարդական բողոքի ակցիաները:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ