Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

ԽՈՒԼԵՐԻ ՄՆՋԱԽԱՂԻ ԹԱՏՐՈՆՈՒՄ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՄԻԱՅՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ԵՆ

Արխիվ 12-16

ԽՈՒԼԵՐԻ ՄՆՋԱԽԱՂԻ ԹԱՏՐՈՆՈՒՄ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՄԻԱՅՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ԵՆ


Աշխատանքային հերթական օր, ու ամենօրյա ճանապարհով քայլում եմ դեպի  խմբագրություն: Հանկարծ նկատում եմ տարօրինակ ոտնափայտերով քայլող մարդու՝ հսկայի հասակ առած: Չգիտեմ, թե լրագրողական բնազդով, թե բնական հետաքրքրությունից դրդված՝ առանց վայրկյան կորցնելու լուսանկարչական ապարատով ֆիկսում եմ պահը: Հակառակ մայթից ժպտացող հսկային ընդառաջ եմ քայլում ու փորձում հասկանալ՝ ինչու, ինչպես… Ստացվում է  հարցադրումներից կազմված մենախոսություն. խոսում եմ, խոսում ու ոչ մի պատասխան… Անշտապ քայլերով մոտենում է այլ մեկը ու ներկայանում՝ ՌՈԲԵՐՏ ԾԱՏՈՒՐՅԱՆ՝ Խուլերի մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավար: Հարցադրումներս սկսում են պատասխաններ ստանալ:

«2 տարի առաջ Հայաստանում ստեղծեցի հսկա ոտնափայտերով քայլող ծաղրածուների կերպարներ, ովքեր գունագեղ հագուստներով, դիմակներով ու տոնական տրամադրությամբ մասնակցում են փառատոնների,կոմերցիոն բնույթի միջոցառումների: Առաջին հայացքից աշխատանքը հեշտ է թվում, բայց իրականում սարսափելի է ու չափազանց բարդ, փայտերի վրա կանգնած, ակտիվ շարժումներ անել:  Նախ ինքս եմ սովորել, հետո սկսել սովորեցնել աշակերտներիս: Սկզբնական շրջանում լրացուցիչ խնդիրներ էր առաջացնում նաև խուլերի լեզուն չիմանալը, թարգամանիչների օգնությամբ էինք հաղորդակցվում, բայց հիմա ազատ տիրապետում եմ, և հիմա խնդիրները, ինչպես բոլոր թատրոններում, միայն ստեղծագործական բնույթի են»:

 


ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ