Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

«ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՍԵՐՆԴԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ»

Արխիվ 12-16

«ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՍԵՐՆԴԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ»


Մանկագիր Երվանդ Պետրոսյանի խոսքով`այսօր ավագ սերնդի շատ մանկագիրներ տարիքն առած մարդիկ են, որոնք արդեն, ինչ որ պետք է ստեղծեին` ստեղծել են, այժմ ստեղծագործելու հերթը երիտասարդ մանկագիրներին է, որոնք իրենց հետ ժամանակի շունչն ու նոր լիցքեր պետք է բերեն մանկական գրականություն: «Մանկագրությունը ես համեմատում եմ փոխանցումավազքի հետ`ես վազելով`առանց ջանքեր խնայելու` եկել հասել եմ այստեղ, այս թիվը, եւ այն ինչ ինձ հետ բերել եմ ուզում եմ փոխանցեմ երիտասարդ  մանկագիրների: Իմ կարծիքով ես իմ ժամանակի շունչը բերել եմ, այժմ առաջ գնալու հերթը երիտասարդներինն է»,-ասում է ԵՐՎԱՆԴ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ: Ըստ մանկագրի` մանկական գրականության մեջ անհրաժեշտ է սերնդափոխություն: Այսօր մանկական գրականությունը ունի շատ գեղեցիկ նկարազարդումներ, սակայն մանկագիրը փաստում է, որ այդ ամենը լավ կլիներ այն ժամանակ, երբ գրքի նկարազարդումն  ու բովանդակությունը լինեին համահունջ: Լինում են դեպքեր, երբ լավ բովանդակությամբ գրքերը անճաշակ են ձեւավորվում` եւ ճիշտ հակառակը: «Ցանկալի կլիներ, որ այսպիսի երեւույթներ չլինեին, նախկինում ավելի շատ կարեւորվում էր գրքի բովանդակությունը»,-ընդգծեց Ե.Պետրոսյանը:
Գրող-դերասանուհի Նաիրա Եդիգարյանն էլ հավաստիացնում է, որ մանկական գիրք տպագրելը մեր օրերում թանկ հաճույք է, այն շատ ծախսատար է: Նրա խոսքով` այսօր մանուկներին ավելի շատ գրավում է հորինովի անունները եւ պատմությունները, ուստի իր ստեղծագրծություններում, բոլոր հերոսների անունները հորինովի են եւ երեւակայական:«Կարեւորն այն է, որ գրողն կարողանա իր հերոսներին հետաքրքիր ձեւով մատուցի, այդ դեպքում միշտ էլ ընթերցողներ կգտնվեն:Ես առաջնորդվում եմ, անսովոր կերպարներ ստեղծելով, այդպիսի  կերպարները մանուկներին շատ են դուրս գալիս»,-ավելացրեց ՆԱԻՐԱ ԵԴԻԳԱՐՅԱՆԸ: Երեխաների մեջ ընթերցանության նկատմամբ սեր առաջացնելու համար մանկագիրը կարեւորում է ծնողների դերը, ովքեր, երեխայի համար պետք է ընթերցեն գրականություն:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ



Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ