Ըստ վստահելի աղբյուրի` ԱՄՆ դեսպանատնից շտապ հանձնարարականներ են իջեցվել ինչպես գրանտածիծ ՀԿ-ներին, այնպես էլ ամերիկյան փողով սնվող քարոզչամիջոցներին:
ՀԿ-ներին Սաքունցի համակարգմամբ հանձնարարվել է շտապ սկսել սեմինարների շարք, որոնց ընթացքում պետք է բարձրացվի Լեռնային Ղարաբաղի հարցն անհապաղ` ամերիկյան առաջարկությունների շրջանակում լուծելու խնդիրը, դրա հնարավոր լայն լուսաբանմամբ եւ ստատուս-քվոն ներկայացնելով` որպես մոտալուտ աղետալի հետեւանքների պատճառ: Ինչ վերաբերում է քարոզչամիջոցներին, ապա նրանք հանձնարարություն են ստացել լայն վարկաբեկիչ արշավ սկսել ընդդեմ Հայաստանում գործող ռուսական տնտեսական կառույցների, ձգտելով հայ գործարար շրջանակներին ներարկել այն միտքը, որ այդ տնտեսվարող սուբյեկտների հետ համագործակցությունը հղի է մեծ ռիսկերով եւ ֆինանսական մեծ կորուստներով: Ի դեպ, քարոզչական կայքերին խորհուրդ է տրվել ձեռնպահ մնալ արձակուրդ գնալուց: