Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

ՙՙՍԵՐԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է ՀԵՆՑ ՄԵԶ ՀԱՄԱՐ՚

Արխիվ 12-16

ՙՍԵՐԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է ՀԵՆՑ ՄԵԶ ՀԱՄԱՐ՚

Օրերս ավարտվեց երգահան ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՙԵս սիրել գիտեմ՚ հեղինակած երգի ձայնագրման աշխատանքները: Երգն արդեն պատրաստ է ու հանրությանը ներկայացվում է երգիչ ՎԼԱԴԻՄԻՐ ԲԱՐԽՈՅԱՆԻ կատարմամբ:
ՙԻրավունքի՚ հետ զրույցում Վլադիմիրն անկեղծացավ, որ ՙԵս սիրել գիտեմ՚ երգի միջոցով ինքն արտահայտում է իր ապրումները. ՙԿարենի հետ վաղուց ենք ընկերներ, ուրախ եմ եւ հպարտ, որ ընկերություն եմ անում գրագետ անձնավորության հետ: Բայց երբեւէ առիթ չի եղել, որ կատարեմ Կարենի երգերից որեւէ մեկը: Կարենի հեղինակած այս երգն ուղղակի իմ հոգու ներկա պահի արտացոլումն է, այն, ինչ զգում եւ վերապրում եմ: Շնորհակալ եմ նրան, որ երգի միջոցով ինձ հնարավորություն տվեց արտահայտել իմ ապրումները՚:
Երգի հեղինակ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ էլ հավելեց. ՙՎստահ եմ, որ Վլադն անկեղծ սիրել եւ նվիրվել գիտի: Նրա սիրելու տարբերակն ինձ համար շատ հարազատ է: Պիտի ասեմ, որ շատ հեշտ է աշխատել մի մարդու հետ, ով անկեղծ է, տաղանդավոր եւ պարզապես շատ դրական: Ինչ-որ առումով այս երգը պատասխան է մի շարք անպատասխան հարցերի, որոնք երկար ժամանակ հուզում էին ինձ: Եվ Վլադի այս հոգեվիճակն էլ, փաստորեն, առիթ դարձավ մեր համագործակցությանը՚,- նշեց երգահանն ու խոսելով երգի թեմայի` սիրո մասին հավաստիացրեց. ՙԱմեն դեպքում, այսուհետ ինձ համար մի բան պարզ է` ես միանշանակ սիրել գիտեմ: Ցավոք, անցավ ժամանակ ե°ւ ես, ե°ւ Վլադը մի բան հասկացանք, որ այդքան սիրելը վտանգավոր է հենց մեզ համար, քանի որ մարդիկ երբեք չեն գնահատում այն անկեղծ ու գեղեցիկ զգացմունքը, որ տածում ես նրանց նկատմամբ: Շատերի համար սերը խաղ է, պայքար, բայց ոչ այն սուրբ ու անկեղծ զգացմունքը, որ իմաստավորում է մեր անիմաստ ու անգույն կյանքը: Համենայնդեպս, ես սիրել եմ, սիրում եմ ու սիրելու եմ միշտ, առանց դրա անիմաստ է իմ գոյությունը՚:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ