Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

ԵՐԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ ԷԻՆ ԿԱՏԱՐՈՒՄ

Արխիվ 12-16

ԵՐԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ ԷԻՆ ԿԱՏԱՐՈՒՄ

ՙԻ պաշտպանություն Լեւոն Հայրապետյանի՚ երթը չի կայանա: Նման հայտարարություն էր տարածել Լեւոն Հայրապետյանի գրասենյակը, եւ խնդրել ու հորդորել բոլորինª առանց ՙԻ պաշտպանություն Լեւոն Հայրապետյանի՚ շտաբի հետ համաձայնության` որեւէ քայլ, երթ, ցույց, ստորագրահավաք չի կազմակերպվի: ՙԱմեն ինչ կարվի իր ժամանակին: Սակայն ինքնաբուխ, անկազմակերպ գործողություններով մենք իրավունք չունենք ակամա վնասել մեր հայրենակցին՚,- ասված է հայտարարության մեջ: Թե ինչով է պայմանավորված նման որոշումը, այն դեպքում, երբ դեռ երեկ գործարարի մտերիմ ընկերը` Արթուր Սաֆարյանը եւս նշում էր, որ երթը արտոնելու համար արդեն դիմել են քաղաքապետարան, հարցով դիմեցինք գործարարի վաղեմի ընկեր, գեներալ-մայոր ԱՐԿԱԴԻ ՏԵՐ-ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻՆ, ով մասնավորապես նշեց.
- էդ երթի մասին խոսողները շատ սխալ բաներ են արել: Նույն էդ խոսողները մեզ տեղեկացրել էին` իբր ԼՂՀ-ի գյուղերից ավտոբուսներով մարդիկ են գալու, այնինչ ես զանգել եւ պարզել եմ, որ նման պայմանավորվածություն, որոշում չկա: Հիմա անենակարեւորն այն է, որ մեր ընկերոջը օգնելու փոխարեն որեւէ բանով չվնասենք: Իսկ այդ ինքնակոչները, ովքեր փորձում են հանրությանը ներկայանալ` որպես Գուրգենիչի ընկերներ, ըստ իս` այլ նպատակներ են հետապնդում եւ ավելի շատ ուզում են նման քայլերով վնասել, ոչ թե` աջակցել: Այդ իսկ պատճառով մենք այսօր որոշեցինք, որ ոչինչ անել դեռեւս պետք չէ, հանգիստ պետք է սպասել նախաքննության ընթացքին: Այդ երթի կազմակերպիչները որեւէ մեկի հետ չեն համաձայնացրել այդ որոշումը, եւ, ամենայն հավանականությամբ, նրանք այլ քաղաքական նպատակներ են հետապնդում կամ ինչ-որ մեկի պատվերն են իրականացնում: Նրանց նպատակը հաստատ բարի չէ:
Ապա անդրադառնալով Լեւոն Հայրապետյանի առողջական վիճակին` հավելեց. ՙՆրա առողջական վիճակը շարունակում է մնալ վատ, դրան գումարած` հոգեպես էլ աննկարագրելի ճնշված վիճակում է՚:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ