Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

ՈՎ ԷԼ ԴԱՌՆԱ ՆԱԽԱԳԱՀ, ՄԻԵՎՆՈՒՅՆՆ Է` ՆՈՒՅՆ ԹՈՒՐՔՆ Է ՄՆԱԼՈՒ

Արխիվ 12-16

ՈՎ ԷԼ ԴԱՌՆԱ ՆԱԽԱԳԱՀ, ՄԻԵՎՆՈՒՅՆՆ Է` ՆՈՒՅՆ ԹՈՒՐՔՆ Է ՄՆԱԼՈՒ


Օգոստոսին Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրություններում հիմնական մրցակցությունը կկայանա քրդամետ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության թեկնածու Սելահաթին Դեմիրթաշի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի միջեւ: Ի դեպ, Ս. Դեմիրթաշին պոլսահայերի «ականջը շոյել է», թե կոչ է անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Բայց ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆԻ կարծիքով.
-Ես ոչ մեկից էլ ոչ մի դրական քայլ` հայերի նկատմամբ, չեմ սպասում: Քուրդ թեկնածուն կարող է որոշակի դեպքերում դատապարտել Հայոց ցեղասպանությունը, իհարկե` շատ մեղմ: Բայց իրականում, եթե նույնիսկ նա նախագահ դառնա (թեպետ շանս չունի), այդ ուղղությամբ ոչ մի դրական քայլ չի կատարի:
- Այսինքն` Ս. Դեմիրթաշի` Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությունը զուտ ընտրաձայներ հավաքելու միջոց էր:
- Չէի ասի, որ «ձայներ» հավաքելու միջոց է, որովհետեւ այդտեղ հայերը բավական քիչ են: Ինձ թվում է` դա ավելի շատ ուղղված էր` արտասահմանյան որոշ շրջանակներին դուր գալու համար, որ ցույց տա, թե` տեսեք, ես ավելի առաջադեմ եմ: Բայց կարծում եմ` Էրդողանը կհաղթի, ու չի բացառվում, որ հենց առաջին փուլում էլ հաղթի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ