Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

ՄԱԴՐԻԴՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԿՐԵԼ

Արխիվ 12-16

ՄԱԴՐԻԴՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԿՐԵԼ

Օրերս ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը պատասխանել է համացանցով իրեն ուղղված հարցերին: Անդրադառնալով նաեւ Մադրիդյան սկզբունքներին` դրանք համարել է անընդունելի. ՙԻհարկե, Մադրիդյան սկզբունքները մեզ համար անընդունելի են: Այն, ինչ մենք լսում ենք ու լսել ենք թերթերից, լրատվությունից, հայտարարություններից, համանախագահող երկրների ներկայացուցիչների կողմից, եւ չեմ գտնում, որ եթե Արցախը բանակցող կողմ լինի, այս հարցի շուրջ քննարկումներ կիրականացնի, եւ համոզված եմ, որ երբ վերջում արդեն նման փաստաթուղթ պետք է ներկայացվի Արցախին, Արցախի բնակչությանը, իշխանությանը, որեւէ դրական արձագանք կարող է ստանալ՚:
Թե արդյոք այս դիրքորոշումը համաձայնեցված է ՀՀ ԱԳՆ-ի հետ, եւ ինչպիսի±ն է այսօր ՀՀ ԱԳՆ-ի տեսակետը հարցի վերաբերյալ, քանի որ դեռեւս որեւէ պաշտոնական տեսակետ չի հնչել Հայաստանի Հանրապետության կողմից, ՙԻրավունքը՚ պարզեց ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից. ՙԻ պատասխան Ձեր հարցման` հայտնում ենք, որ ՀՀ պաշտոնական դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ հայտնի է եւ փոփոխություն չի կրել՚:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ