Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՎԱԶԵԼ ԵՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ

Արխիվ 12-16

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՎԱԶԵԼ ԵՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ


Ըստ Հայաստանի Գործատուների Միության նախագահ Գագիկ Մակարյանի` Հայաստանում ներդրումների մասին շատ է խոսվում, սակայն համակարգված ձեւով այն չի ներկայացվում , որպեսզի հանրությունը եւ ներդումներ կատարող անհատներն ու կազմակերպությունները հասկանան,  թե այդ ոլորտում հիմնական խոչընդոտները որոնք են: Սա է պատճառը, որ Հայաստանում տարեցտարի նվազում են ներդրումները, բացի այդ, ներդրումներ անելու առումով վատ են ներկայացվում Հայաստանի ուժեղ կողմերը: Չնայած  բոլոր թերություններին եւ խոչընդոտներին` Հայաստանը ներդրումներ անելու համար ունի որոշակի առավելություններ.«Հնարավոր է աշխատուժի վրա հույս դնել, որը կարող է էական դեր խաղալ հանրապետության համար: Հայաստանը առավելություններ ունի նաեւ եկամտահարկի առումով, քանի որ համեմատած այլ երկրների, մեր երկրում այն բավականին ցածր է: Երրորդ առավելությունը , որի մասին քիչ է խոսավում, դա փոքր բիզնեսին տրված արտոնություններն են:Մարդիկ միշտ մատածում են, որ բիզնես սկսելու համար հարակավոր է մեծ գումար, սակայն նույնիսկ փոքր գումարով կարելի սկսել բիզնես»,-փաստեց ԳԱԳԻԿ ՄԱԿԱՐՅԱՆԸ:

Անդրադառնալով ներդրումային խնդիրներին` Գ. Մակարյանը ընդգծեց, որ առաջին լուրջ խնդիրը վերաբերում է տարածաշրջանի լարված իրավիճակին, որը էական խնդիր կարող է հանդիսանալ Հայաստանի համար, մանավանդ, որ երկիրը շրջապատված է Թուրքիայով եւ Ադրբեջանով: Գ. Մակարյանի խոսքով`ոլորտում խնդիր է նաեւ անհավասար մրցակությունը եւ կոռուպցիան, որը հնարավոր է կառավարել. «Հայաստանի դեպքում շատ կարեուր է ռիսկերի գնահատումը, ցավոք պետական մարմիններն, որոնք կոչված են այս խնդիրը կարգավորելու անգործ են եւ մանրամասն չեն ներկայացնում Հայաստանի ռիսկերը: Կարող եմ ասել, որ բոլոր ռիսկերը կառավարելի են` եւ լավ եւ վատ , եթե ներդրումների տեսակետից մենք կարողանանք դրանք լավ կառավարել, ապա կարող ենք ստանալ մի մոդել, որի դեպքում ներդրողը կկարողանա տեսնել , թե որ ռիսկը ինչպես պետք է կառավարել»,-մեկնաբանեց Գագիկ Մակարյանը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ