Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

ՄԻ ՇԱՐՔ ՄԱՐԶԱՁԵՎԵՐ ԱՆՆԿԱՏ ՙԳՈՅԱՏԵՎՈՒՄ՚ ԵՆ

Արխիվ 12-16

ՄԻ ՇԱՐՔ ՄԱՐԶԱՁԵՎԵՐ ԱՆՆԿԱՏ ՙԳՈՅԱՏԵՎՈՒՄ՚ ԵՆ


Հայկական սպորտի կարեւոր խնդիրը չի սահմանափակվում միայն ֆինանսական մեծ ներդրումների ու դրանցից սպասված արդյունքը չտեսնելով: Մի շարք մարզաձեւեր աննկատ պահպանում են իրենց գոյությունը: Դրանք օլիմպիական մարզաձեւեր չեն եւ արդյունքում դուրս են մնում ոչ միայն Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ուշադրությունից, այլեւ` հասարակության: Այստեց եղած ե°ւ հաջողությունները, ե°ւ անհաջողությունները մնում են աննկատ: Մի շարք մարզաձեւերի զարգացման համար չի արվում ոչինչ:
ՙԱրա եւ Այծեմնիկ՚ մարզական ակումբում կայացած նետաձգության Եվրոպայի առաջնությունում հանդես եկող 6 հայ մարզիկներին էլ չհաջողվեց պայքարել մեդալների համար: Միակ նվաճումը 2015 թ. Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերի ուղեգրի նվաճումն էր Գոհար Շահնազարյանի կողմից: Մարզաձեւից մեծ սպասելիքներ ունենալն այնքան էլ իրատեսական քայլ չէ, հավաքներ մարզիկներն անցկացնում են շատ քիչ, միջազգային մրցաշարերի մասնակցելու հնարավորություններ չկան, եթե լինում են, ապա` մի քանի մարզիկների համար: Իսկ վերջին 20 տարվա ընթացքում չի կարողացել ամբողջ կազմով հավաքի մասնակցել:
Իսկ ահա ջրացատկի Եվրոպայի առաջնությունում ստիպված եղանք բավարարվել 7-րդ տեղով. Հայաստանը առաջնությունում ներկայացրել է Լեւ Սարգսյանը:
Ատլետիկան, կարելի է ասել, առհասարակ հայկական ձեւաչափից դուրս է: Այս ուղղությամբ մեր ներկայացուցիչները քիչ են տեղական, առավել եւսª միջազգային հարթակներում հանդես գալու համար: ԱՄՆ-ի Յուջին քաղաքում կայացած ատլետիկայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սաթենիկ Հովհաննիսյանին չի հաջողվել հաղթահարել որակավորման փուլի արդյունքը. նա ելույթներն ավարտել է 29-րդ հորիզոնականով:
Իհարկեª տրամաբանական է, որ ուշադրության կենտրոնում են այն մարզաձեւերը, որոնք մեդալներ են բերում երկրին, հիմք ու ապագա ունեն: Բայց բավարարվել այդքանով` հետնապահ մարզաձեւերի մասին միայն առիթից առիթ հիշելը նշանակում է, որ միշտ էլ սպորտում լուրջ խնդիրներ ենք ունենալու:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ