Ըստ ՀԱԿ-ին մոտ կանգնած աղբյուրի` այդտեղ անգամ ամառային շրջանում չեն դադարել վեճերը ու կասկածամտությունը` Լեւոն Զուրաբյանի եւ Արամ Մանուկյանի կողմնակիցների միջեւ, անգամ երիտասարդական կառույցի շրջանակում:
Վեճը, ինչպես միշտ, ֆինանսական հիմք ունի, քանի որ Արամ Մանուկյանի ՙթեւը՚ երիտասարդական կոնգրեսում ունի քանակական առավելություն, սակայն ԼՏՊ-ն ավելի հակված է ֆինանսները վստահել Լեւոն Զուրաբյանին: Իսկ սեպտեմբեր-հոկտեմբերին ՀԱԿ-ի ներսում հիմնական ՙգրոհային ուժը՚ համարվում է հենց երիտասարդական կառույցը, քանզի այդտեղ հույս ունեն, որ հնարավորություն կլինի բանը հասցնել ուժային փողոցային գործողությունների: