Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

ՙԷՐԴՈՂԱՆԸ ԿՈՐՑՆՈՒՄ Է ՊՈԼՍԱՀԱՅԵՐԻ ՔՎԵՆԵՐԻ ԿԵՍԸ

Արխիվ 12-16

ԷՐԴՈՂԱՆԸ ԿՈՐՑՆՈՒՄ Է ՊՈԼՍԱՀԱՅԵՐԻ ՔՎԵՆԵՐԻ ԿԵՍԸ

Թուրքիայի հայ համայնքի քվեները նախագահական ընտրություններում կկիսվեն քրդամետ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության թեկնածու Սելահաթին Դեմիրթաշի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի միջեւ, կարծում է թուրքագետ Գեւորգ Պետրոսյանը:
Նա միաժամանակ նշեց, որ Թուրքիայի հայկական համայնքն էական դեր չի խաղա նախագահական ընտրություններում: ՙ77 մլն բնակչություն ունեցող Թուրքիայի համար 50-60 հազարանոց հայկական համայնքի քվեները չեն կարող հաղթանակի լուրջ գործոն լինել՚,- հինգշաբթի մամուլի ասուլիսում ասաց Պետրոսյանը: Ըստ նրա` Դեմիրթաշը հայկական համայնքի օժանդակությունն ապահովել է Հայոց ցեղասպանության թեմայով իր հայտարարություններով, որոնցում կոչ է անում Թուրքիային ճանաչել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում կատարած հանցագործությունը:
Ինչ վերաբերում է Էրդողանին, ապա փորձագետը հիշեցրեց, որ Հայ առաքելական եկեղեցու Կոնստանդնուպոլսի պատրիարքարանը եւ մի շարք հայկական ազդեցիկ կազմակերպություններ եւ հիմնադրամներ կապված են գործող իշխանությունների հետ: Օգոստոսյան նախագահական ընտրություններում Թուրքիայի իշխող Արդարություն եւ զարգացում (ԱԶԿ) կուսակցությունը Թուրքիայի նախագահի պաշտոնում առաջադրել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի թեկնածությունը, ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը (ԺՀԿ) եւ Ազգային գործողության կուսակցությունն (ԱԳԿ) առաջադրել են միասնական թեկնածու Էքմելեդըն Իհսանօղլուին, իսկ քրդամետ Ժողովրդա-դեմոկրատական (ԺԴԿ) կուսակցությունը որպես թեկնածու առաջադրել է Սելահաթին Դեմիրթաշին:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ