Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

ԱՄԵՐԻԿԱՑԻ ՈՒՍԱՆՈՂԸ ԿՎԱՃԱՌԻ ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՆԱՄԱԿԸ

Արխիվ 12-16

ԱՄԵՐԻԿԱՑԻ ՈՒՍԱՆՈՂԸ ԿՎԱՃԱՌԻ ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՆԱՄԱԿԸ

 

Ամերիկացի ուսանող  Ջեսսի  Գրեյնջերը աճուրդի է հանել ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի իրեն գրած նամակը, որպեսզի վճարի ուսման վարձը:

Դեռեւս 2011 թվականին  Գրեյնջերը նամակ էր գրել Բ. Օբամային , որտեղ պատմել էր իր կյանքի մասին: Պատանու խոսքով` 13 տարեկանում որբացել է, որից հետո սկսել է ընտանիքից ընտանիք գնալ, որոնց մեջ եւ թմրամոլներ եւ հաբերցողներ եւ առանց տանիքի  մարդիկ են եղել: Տղան որոշել է փոխել իր կյանքը, որպեսզի վերջում չարժանանա այն ճակատագրին, որին արժանացել են իրեն շրջապատող անձինք:

«Երբ լրացավ իմ 17-ամյակը , ես դուրս եկա տանից մի պայուսակով, որտեղ կային մի քանի գրքեր, որոշ շորեր եւ մահացած մայրիկիս Աստվածաշունչը  եւ մեկնեցի «ճանապարհորդության», որը ընդմիշտ փոխեց իմ կյանքը»,-գրել է Ջեսսի  Գրեյնջերը Օբամային:

Տղային հաջողվել է Կարոլինայում գտնել ընտանիք, որի շնորհիվ  ընդունվել է քոլեջ: Իսկ երբ ընդունվել է համալսարան կանգնել է փաստի առաջ, քանի որ ի վիճակի չի եղել վճարել ուսման վարձը: Այդ ժամանակ նա  որոշել է նամակ գրել ԱՄՆ նախագահին, որպեսզի նա օգնի իրեն իրականացելու երազանքը. «Ես քեզ խորհուրդ կտամ ավարտես  ուսումը, ես հպարտանում եմ քեզանով»,-պատասխան նամակում գրել է Բարակ Օբաման:

Երեք տարի անց տղան պետք է վճարի ամբողջ ուսման վճարը, որի համար  Օբամայի նամակը պատրաստվում է վաճառել 9,5 հազար դոլարով:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ