Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

ԵԶԴԻՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԵՆՑ ՕՏԱՐ ՉԵՆ ԶԳՈՒՄ

Արխիվ 12-16

ԵԶԴԻՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԵՆՑ ՕՏԱՐ ՉԵՆ ԶԳՈՒՄ


Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունները` ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախաձեռնությամբ եւ օրհնությամբ  «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագրի շրջանակներում այցելեցին Արարատի մարզի Արարատ գյուղ`տեղի զոհված ազատամարտիկների եւ զինծառայողների ընտանիքներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով: Այցելության ընթացքում  22 ընտանիք ստացան իրենց հասանելիք գումարը, նրանցից մեկն էլ եզդի համայնքի ներկայացուցիչ Ուզոյանների ընտանիքն էր, որի հինգ զավակները ծառայել ու ծառայում  են Հայոց բանակում:

Թենգիզ Ուզոյանը  Ուզոյանների ընտանիքի ավագ որդին է, ով մի քանի տարի առաջ է վերադարձել զինվորական ծառայությունից,  վերջերս էլ  վերադարձավ Թենգիզի մյուս եղբայրը, ով ծառայել է Լեռնային Ղարաբաղում: Այսօր Թ. Ուզոյանի երեք եղբայրները դեռեւս ծառայում են բանակում, ընդ որում նրանցից երկուսը եկվորյակներ են:  «Իրավունքի» հետ զրույցում Թենգիզ Ուզոյանը  ուրախությամբ  փաստեց, որ հպարտ է, քանի որ իր եղբայրները կարողանում են կանգնել իրենց հայ եղբայրների  կողքին եւ նրանց հետ միասին պաշտպանել Հայրենիքի սահմանները: «Մի քիչ ծնողներիս համար է դժվար, քանի որ այդքան էլ հեշտ չէ միանգամից երեք որդի ճանապարհել բանակ: Սակայն ինչպես շատ հայ ծնողներ, այնպես էլ իմ ծնողները միշտ հպարտությամբ են պատմում եղբայրներիս ծառայության մասին: Բացի այդ, նրանք տեսել են, թե իչպես ես ու եղբայրս բոլորովին վերափոխված վերդարձանք բանակից, նկատի ունեմ մեր մտածելակերպի փոփոխությունը: Երբ սահմանին կանգնած  ես լինում, այն հսկելուց բացի` սկսում ես խորհել կյանքի մասին ու նպատակ ես դնում, երբ վերդառնաս բանակից ամեն ինչ պետք է փոխես,   այդպես էլ լինում է»,-ասաց Թ.Ուզոյանը: Ըստ նրա , եթե իրենք ծնվել են Հայաստանում, ապա Հայաստանը  իրենց երկիրն է , ուստի այդ երկրի սահմանների ամրության ապահովումը, նաեւ իրենց պարտականությունն է: «Հայաստանում մենք մեզ երբեք օտար չենք զգացել, հայերի ու եզդիների հարաբերությունները միշտ ջերմ  բարեկամական  են եղել: Ժամանակի ընթացքում շատ եզդիներ հեռացան Հայաստանից, սակայն այն եզդիները, ովքեր այսօր ապրում են Հայաստանում վստահ եմ,  ինչ էլ լինի  միշտ հայերի կողքին կլինեն, ինչպես եղան Սարդարապատի հերոսամարտի ժամանակ» ,-նշեց Թենգիզը: Որպես եզդի համայնքի երիտասարդ ներկայացուցիչ  նա  շատ կցանականար, որպեսզի համայնքի ներսում գործեր մի կազմակերպույթուն, որն  իր շուրջը կհամախմբեր եզդի երիտասարդներին: «Հույս ունեմ, որ իմ ցանկությունը հայերի աջակցությամբ մի օր իրականություն կդառնա, մնում է միայն մեր զինվորները խաղաղ ծառայեն եւ ամեակարեւորը զգույշ լինեն»,-եզրափակեց Թենգիզ Ուզոյանը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ