Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

«ՎԱՐԴԱՎԱՌԸ ՍԵՐ Է,ԿՅԱՆՔ…»

Արխիվ 12-16

«ՎԱՐԴԱՎԱՌԸ  ՍԵՐ Է,ԿՅԱՆՔ…»


Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոններից մեկը`Վարդավառը կամ Քրիստոսի Պայծառակերպության տոնը այս տարի շնորհիվ Հայաստանի երիտասարդական ակումբների դաշնության , ՀՀ մշակույթի նախարարության , Հայ Առաքելական եկեղեցու , Կոտայքի մարզպետարանի, տեղական եւ միջազգային կազմակերպությունների` նշվեց մեծ շուքով եւ հիմք դրվեց Վարդավառի միջազգային երիտասարդական  փառատոնին: Տոնի խորհուրդն ու բոլոր հին ու նոր ծիսակատարությունները մեկ օրում ներկայացվեց հանրությանը`նպատակ ունենալով վերկանգնել այն գեղեցիկ ավանդույթները, որը կապված է Քրիստոսի Պայծառակերպության հետ: «Վան» ազգագրական համույթի ղեկավար Անդրանիկ Հովհաննիսյանի բնորոշմամբ  Վարդավառը մեծ բերք ու բարիքի խորհրդանիշ է. «Վարդավառը ծնունդ է, սեր ու կյանք: Առանց ջրի հողն ինչ կանի, այդ պատճառով էլ մենք միմյանց վրա պետք է ջուր ցողենք, որպեսզի Նուրի աստվածուին մեզ անձրեւ պարգեւի»,-նշեց ԱՆԴՐԱՆԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ: Նրա խոսքվ` տոնը մեր օրեր է հասել հեթանոսական ժամանակաշրջանից, քանի որ մինչ Քրիստոնեության ընդունումը` 301 թվականը հայերը եղել են հեթանոսներ:  Նա չի ցանկանում մեկնաբանել` տոնը եկեղեցական է  թե՞ ժողովրդական , քանի որ Հայ Առաքելական եկեղեցին տոնը ընդունում է, իսկ ժողովուրդն էլ այն նշում մեծ ուրախությամբ, ուրեմն անհրաժեշտություն չկա տարաբաժանում կատարել`Վարդավառը եւ° ժողովրդական ե°ւ եկեղեցական տոն է: «Վարդավառի տոնը նախկինում ավելի մեծ շուքով էր նշվում, կար մի շրջան, որ Վարդավառը անցկացվում էր առանց որեւէ արարողակարգի, իսկ այսօր մեծ ուրախությամբ կարող եմ ասել, որ տոնը վերկանգնվում է իր ամբողջ խորհուրդներով եւ ծիսակատարություններով: Հույս ունեմ, որ մեր բոլոր հնագույն ծեսերը եւս կվերկանգնվեն եւ նշվեն այսպիսի ոգեւորությամբ»,-մեկնաբանեց Անդրանիկ Հովհաննիսյանը եւ ընդգծեց, որ Առաքելական եկեղեցին եւ մշակույթը պետք է միասնական լինեն, որի դեպքում բոլոր տոնները կնշենք միասին:


 

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀԳ.-Շարունակելի...

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ