Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԵԹԱՆՈՍՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱԿԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ

Արխիվ 12-16

ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԵԹԱՆՈՍՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱԿԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ


Ամեն տարի Գառնու հեթանոսական տաճարում «Արորդիների ուխտ»-ի գլխավորությամբ նշվում է Վարդավառը, որը ըստ արորդիների, հեթանոսական տոն է և կապ չունի քրիստոնեության հետ:

Ըստ բացատրության`Վարդ՝ Վ-Արդ նշանակում է Գերագույն-Վերին Սերումի Խորհուրդ, Գերագույն Սիրո Խորհուրդ: Վարդավառը նախանշում է Գերագույն Սիրո Խորհրդով վառվել-խանդավառվելը, օծվելը: Հայոց սիրո Աստվածուհի Աստղիկի տոնի խորհուրդը նախանշում է  ջրով (իհարկե նաեւ հոգով) մաքրագործում: «Իրավունքի» հետ զրույցում քուրմ Արգիշտին, ով  ևս մասնակցում էր Վարդավառի արարողությանը, ասաց, որ  իրեն քրիստոնյա համարող յուրաքանչյուր հայ իրականում արորդի է: Հայը, եթե գնում է պատերազմի, առանց որևէ  բան մտածելու, նա արդեն արորդի է:

Ըստ քրմի`իրենք վերջերս 34 հոգով են եղել Թուրքիայում, բարձրացել Ներմութ լեռը և կատարել հատուկ  ծիսակատարություն. «Մեր ձայնը շատ ուժգին էր լսվում  Նեմրութ լեռան վրա, քան արևածագը դիմավորելու եկած 250-300 հոգու ձայնը»:

«Քանի հեթանոս կա Հայաստանում» հարցին ի պատասխան քուրմն այսպես պատասխանեց. «Ինչքան հայ գիտեք, բոլորը հեթանոս են»:

«Արորդիների ուխտը» կապ է  պահպանում ոչ միայն Հայաստանում, այլև Սփյուռքում ապրող արորդիների հետ:

Ինչ վերաբերում է քրիստոնեություն- հեթանոսություն հակադրությանը,  քրմի խոսքով`  հակադրություն չկա: «Թող քրիստոնյաները գնան ու իրենց կյանքով ապրեն, մեզ հետ գործ չունենան»,- եզրափակեց   մեր զրուցակիցը:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ