Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

«ՎԱՐԴԱՎԱՌԸ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՏՈՆ Է»

Արխիվ 12-16

«ՎԱՐԴԱՎԱՌԸ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՏՈՆ Է»



Հուլիսի 27-ին ամբողջ հայությունը նշելու է  Վարդավառը կամ Քրիստոսի պայծառակերպության տոնը, որը հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոններից մեկն է: Այն նշվում է սրբ. Զատիկից 98 օր հետո: Տոնի խորհուրդի համաձայն այդ օրը մարդիկ միմյանց վրա ջուր են ցողում, որը  ժողովուրդը կոչում է «ջրոցի»:  Այս տոնը հայ եկեղեցին սկսում է շաբաթվա պահքով, ուստի տոնը մեկնակում է  կիրակնօրյա պատարագով, որի ժամանակ ընթերցվում է ավետարանական այն հատվածը, որտեղ նշվում է, թե ինչպես Թաբոր լեռան վրա Հիսուս Քրիստոսը պայծառակերպվեց: Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Կարապետ քահանա Կարապետյանի խոսքով`Քրիստոսի պայծառակերպությունը նաեւ ուղղված է հասարակ մահականացուներին, քանի որ նրանք եւս կոչված են անընդհատ պայծառակերպվելու`  անընդհատ վերափոխվելով ու բարեփոխվելով քրիստոնեան պետք է քայլի տիրոջ ճանապարհով: «Վարդավառին հաջորդող երկուշաբթի օրը մենք այցելում ենք մեր ննջեցյալների գերեզմաններին, որպեսզի պայծառակերպության լուրը հաղորդենք նաեւ նրանց: Խիստ արգելված է, որպեսզի Վարդավառի օրն այցելեն գերեզմանոց, որովհետեւ այդ օրը տոն է`Հիսուս Քրիստոսի մեծ տոններից մեկը»,-նշեց Տեր  ԿԱՐԱՊԵՏ  քահանա ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ:  Ըստ քահանայի`  հայ Առաքելական եկեղեցին հանդիսանում է այն մարմինը, որը իր մեջ կրում եւ փոխանցում է  ազգային ու ավանդական բոլոր գեղեցիկ արարողությունները: Նրա մեկնաբանմամբ տոնին միմյանց վրա ջուր ցողելն ունի ջրհեղեղի խորհուրդը:

Գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դևրիկյանի բնորոշմամբ  էլ`  Վարդավառը համարվում է նաեւ սիրո տոն, քանզի տոնի նախօրեին զույգերը նշանադրվում էին եւ սպասում մինչեւ աշուն, որպեսզի ամուսնանան: Նա համաձայն չէ այն կարծիքների հետ, ըստ որոնց Գրիգոր Լուսավորիչը վերացրել է բոլոր նախաքրիստոնեական ծեսերն ու ավանդույթները, ավելին` հեթանոսական շրջանի բոլոր կենսունակ երեւույթները նոր իմաստով շարունակում է Առաքելական եկեղեցին: «Դրա վառ ապացույցը հենց Վարդավառի տոնն է , որը անհիշելի ժամանակներից նշվել է, որպես ջրի եւ պտղաբերության տոն, իսկ քրիստոնեությունից հետո` տոնին ավելացվել է հոգեւոր խորհուրդը: Վարդավառը ոչ միայն ժողովրդական, այլեւ`ազգային տոն է,կան տոններ որոնք միայն ժողվրդական են , օրինակ Համաբարձման տոնը ժողովրդական է»,-շեշետեց ՎԱՐԴԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆԸ:

Վարդավառի արմատները գալիս են հեթանոսական շրջանից, այն դարեր ի վեր պահպանվել է եւ տոնվել, ուստի  Վ. Դեւրիկյանը ընդգծեց, որ ինչպես չեն մահանում հին աստվածները,  այնպես էլ գեղեցիկ ավանդույթները:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ