Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

«ՍԱ ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍՆ Է, ՈՐՏԵՂ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ Է» (Տեսանյութ)

Արխիվ 12-16

«ՍԱ ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍՆ Է, ՈՐՏԵՂ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ Է» (Տեսանյութ)

 

Շուտով երգչուհի ՆԱՆԱՆ եւ ՍԱՐՈ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ հանրության դատին կհանձնեն «Կարոտ» երգի տեսահոլովակը, որի ռեժիսորն է դերասանուհի, երգչուհի Անի Երանյանը: «Իրավունքը» արդեն անդրադարձել է տեսահոլովակի բովանդակալից նկարահանման աշխատանքներին եւ նշել, որ այն նման է փոքրիկ ֆիլմի` իր հարուստ դրվագներով: Իսկ այս անգամ մեր զրուցակիցն է «Կարոտ» երգի երաժշտության եւ խոսքերի հեղինակ ԱՐՄԱՆ ԱՆՏՈՆՅԱՆԸ:

-Արման, նախ խոսենք երգի բովանդակության մասին…

- Երգը երկու սիրող սրտերի մասին է, որոնք բաժանվել են միմյանցից, բայց երկուսն էլ տառապում են ու չեն կարողանում իրար հասնել: Եվ նրանք հիշում են իրենց անցած սերը, հիմնականում գովերգում այն: Այսինքն` այս երգը անսահման մարդկային կարոտի մասին է:

- Հետաքրքիր է, դա Ձե՞ր սիրո պատմությունն է, թե՞ երգի կատարողների` Նանայի կամ Սարոյի:

- Ես ունեցել էի նոր բաժանում ու նաեւ կար գեղեցիկ երգ գրելու գաղափարը… Արդյունքում դրանք համատեղեցի ու ստացա այս երգը:

- Իսկ երգը հատուկ Նանայի ու Սարոյի համա՞ր է գրվել:

- Այո, երգը գրվել է որպես զուգերգ ու հենց Նանայի ու Սարոյի համար: Պատվերը ստացել եմ իրենց կողմից ու որեւէ այլ մեկին չեմ առաջարկել երգել այն: Իսկ Նանան ու Սարոն անմիջապես հավանությունը տվել են ու սկսել ձայնագրման աշխատանքները:

- Նախկինում համագործակցություն ունեցե՞լ էիք Սարոյի կամ Նանայի հետ:

- Սարոյի հետ դեռեւս չէի ունեցել համագործակցություն, իսկ Նանայի հետ սա արդեն երրոդ համագործակցությունն է: Նանայի համար գրել եմ նաեւ «Հալելա» երգի խոսքերը: Ունեմ գրած եւս մեկ երգ, որի մասին կարծում եմ` Նանան դեռ կխոսի, չեմ ուզում փակագծերը բացել, բայց էլի կլինի զուգերգ:

- Հիմնականում այն երգիչ-երգչուհիները, որոնք սիրո մասին զուգերգ են կատարում, անմիջապես բամբասկոտ հանրությունը սկսում է «ամուսնացնել» կամ «բաժանել» նրանց: Ըստ Ձեզ, Ձեր հեղինակած երգը կարո՞ղ է այսպիսի խոսակցությունների պատճառ դառնալ:

- Չեմ կարծում, որ այդպիսի խոսակցություններ կլինեն, որովհետեւ շատ շատերը գիտեն , որ Նանան ու Սարոն ուղղակի լավ ընկերներ են, ոչ ավելին: Եվ այդ առումով չեմ կարծում, որ որեւէ մտավախություն ունենք: Բայց, ճիշտ եք, սովորաբար, հենց այդպես էլ լինում է, որ երգի պրեմիերայից հետո, հանրությունը սկսում է վառ երեւակայությամբ բամբասանքներ հյուսել:

- Անվերջ սիրո կամ բաժանման մասին երգեր են գրվում, ի վերջո այս թեման սպառում ունի՞:

- Այս թեման կարծում եմ սպառում չունի, որովհետեւ սա համամարդկային թեմա է: Սա այն թեման է, որը չի կարող շրջանցել որեւէ մեկին, քանի որ բոլորն էլ իրենց կյանքում ունեցել են ե՛ւ սեր, ե՛ւ բաժանում, ե՛ւ կորուստ… Այնպես որ, կարծում եմ`այս երգը բոլորին է վերաբերում եւ ով էլ լսի իր սրտի մի լարին այն կդիպչի: Ընդհանրապես, անգամ  բաժանման թեման չի ունենա ավարտ, քանի որ մեր ազգը, ինչպես գիտենք բոլորս, ավելի մելանխոլիկ, ռոմանտիկ է ու կարելի է ասել,որ  սիրում ենք ողբալ եւ լացել: Թեպետ այս երգն այնքան էլ լացելու չէ, ես կասեի ավելի շատ գովերգում է ունեցած սերը:

- Այնուամենայնիվ, «Կարոտ» երգը, ըստ Ձեզ, սրտի մխիթարա՞նք է` իր սերը կորցրած անձնանց համար, թե՞  նախազգուշացում, որ պահեն ու պահպանեն այն:

- Այն կլինի ոմանց համար նաեւ մխիթարանք: Չէ՞ որ մխիթարանքը նաեւ այն է, որ նստած լսում ես ինչ-որ մի երաժշտություն, որը քո սրտին հոգեհարազատ է: Եվ եթե այս երգը լսելով մարդիկ թեկուզեւ մի քանի վայրկյանով մտովի հասնեն այն կետին, որ իր նախկին սիրեցյալի հետ են, երջանիկ են,  կարծում եմ` դա արդեն կլինի Նանայի ու Սարոյի հաջողության գրավականներից մեկը: Իհարկե, չեմ կարծում, որ այս երգի պրեմիերայից հետո հանրությունը համատարած կասի` բրավո, շատ լավ է, բայց չեմ էլ կարծում, որ միանշանակ կասեն, թե վատ է: Թեպետ այս պարագայում կարծում եմ դրական արձագանքները շատ ավելի կլինի, քան բացասականը: Ես կողմ եմ ցանկացած առողջ քննադատության, սա հայկական շոու-բիզնեսն է, որտեղ ամեն ինչ անկանխատեսելի է:

- Որպես վերջաբան` «Կարոտ» երգի պրեմիերայից առաջ ի՞նչ կցանկանայիք ասել:

- Ուզում եմ, որ մեր հայ ազգը ավելի շատ երջանկանալու առիթներ  ունենա այս կյանքում , այսինքն` ցավալի, ողբալի, տխուր իրավիճակները ավելի քիչ լինեն: Թող մեր երգերը, որոնք գրում ենք հենց մեր ազգի համար` լինի Հայաստանում, թե Հայաստանից դուրս, որեւիցե մի կերպ ազդեցություն ունենան մարդկանց վրա ու սկսեն ավելի թեթեւ ապրել, կյանքին նայել դրական կողմերից:  Ինչ-որ կատարվել է անցյալում, թող մնա հենց այնտեղ ու առաջ գնալով` նայենք միայն ապագային:

 


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ