Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

ՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԵՊԱՏԻՏՆԵՐԸ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԻՑ ԵՆ

Արխիվ 12-16

ՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԵՊԱՏԻՏՆԵՐԸ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԻՑ ԵՆ

 

2010 թվականի մայիսի 21-ին Առողջապահության համաշխարհային 63-րդ վեհաժողովի ժամանակ ընդունված վիրուսային հեպատիտների, մասնավորապես` Բ-ի և Ց-ի մասին որոշումը (ռեզոլուցիա)  ՀՀ Առողջապահության նախարարությունն ընդունել է որպես ղեկավար փաստաթուղթ  և իր հետագա աշխատանքներն իրականացրել է  և իրականացնում է այդ համատեքստում: Վերջինիս վկայությունն է հուլիսի 28-ը, որպես հեպատիտների համաշխարհային օր, նշելը: Այդ մասին այսօր  ՀՀ առողջապահության նախարարությունում կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, բ.գ.թ. ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ: Իր խոսքով`վիրուսային հեպատիտները աշխարհում հանրային առողջապահական գերակա խնդիրներից են:  Վիրուսային հեպատիտները վարակիչ հիվանդությունների խումբ են, որոնք առաջանում են լյարդի բջիջներն ախտահարող վիրուսներից: Այսօր արդեն հայտնի են հեպատիտների տարբեր տեսակներ առաջացնող մոտ 8 վիրուս, որոնցից ուսումնասիրված են 6-ը` Ա., Բ, Ց, Դ, Ե, Ջի: Լ. Ավետիսյանի փոխանցմամբ` տարեկան աշխարհում արձանագրվում է վիրուսային հեպատիտ Ա-ի շուրջ 1,4 մլն դեպք: Առողջապահության համաշխարհային կազմակերպության  գնահատմամբ երկրագնդի բնակչության 1/3-ն իր կյանքի ընթացքում հանդիպում է հեպատիտ Բ-ի վիրուսին, իսկ  մոտ 400 միլիոն մարդ այդ վիրուսի քրոնիկ՝ ցմահ վարակակիր են: Յուրաքանչյուր տարի շուրջ 600 հազար մարդ մահանում է սուր կամ քրոնիկ հեպատիտ Բ-ի հետևանքներից: Քաղցկեղի առաջացման տեսանկյունից հեպատիտ Բ-ի վիրուսը գրավում է 2-րդ տեղը` ծխելուց հետո: Աշխարհի ազգաբնակչության  150 մլն-ից ավելին վարակված են հեպատիտ Ց-ով և տարեկան հայտնաբերվում է 3-4 մլն վարակի նոր դեպք: Յուրաքանչյուր տարի շուրջ 350 հազար մարդ մահանում է հեպատիտ Ց-ի հետևանքներից:  Հեպատիտ Ա-ի և Բ-ի համար առկա են պատվաստանյութեր, իսկ հեպատիտ Ց-ի  պատվաստանյութի ստեղծմանն ուղղված աշխատանքներն աշխարհում դեռևս շարունակվում են: Տիկին Ավետիսյանն ասաց նաև, որ այս հիվանդությունների կանխարգելումը և բուժումը զգալի ներդրումներ է պահանջում, որի հետևանքով բազմաթիվ երկրներում այն շարունակում է հիմնախնդիր մնալ: Վիրուսային հեպատիտների բեռը, առողջությանը և տնտեսությանը  հասցրած վնասը նշանակալի է աշխարհի բազմաթիվ երկրների համար:

Իսկ ասուլիսի այլ մասնակիցներ՝  ՀՀ ԱՆ համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկական մակաբուծաբանության ԳՀԻ տնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր ԳԱՅԱՆԵ ՄԵԼԻՔ-ԱՆԴՐԵԱՍՅԱՆՆ և ՀՀ ԱՆ Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի Լյարդաբանական բաժանմունքի ղեկավար, Հայաստանի լյարդաբանների ասոցիացիայի նախագահ, բ.գ.թ. ՀԱՍՄԻԿ ՂԱԶԻՆՅԱՆՆ, անդրադառնալով Հայաստանում վիրուսային հեպատիտների համաճարակային իրավիճակին ասացին, որ  վերլուծությունը ցույց է տվել, որ համաձայն վարչական վիճակագրության տվյալների, հեպատիտներով հիվանդացության ընդհանուր կառուցվածքում մոտ 90 %-ը բաժին է ընկնում հեպատիտ Ա-ին: Վերջին տարիներին առկա է հեպատիտ  Ա-ի հիվանդացության նվազման միտում` հիվանդացության  ցուցանիշը 100 հազար բնակչի հաշվարկով 2008 թ. 25,7-ից նվազել է  2013 թ.` 2,3-ի: Բանախոսներն նշեցին, որ Հայաստանի Հանրապետությունում վերջին տարիներին դիտվում է վիրուսային հեպատիտ Բ-ի հիվանդացության նվազման միտում` հիվանդացության ցուցանիշը 100 հազար բնակչի հաշվարկով 2008թ.  3,4-ից նվազել է 2013թ.` 1,8-ի: Վերջին տասնամյակում հեպատիտ Բ-ի հիվանդացության նվազումն ակնառու է: Մասնագետները հուրախությամբ փաստեցին, որ մինչև 1999թ. պատվաստումների ներդնումը, նկատվում էր համաչափ նվազում և մեծահասակների, և  մինչև 14  տարեկան երեխաների շրջանում`  2,5 %, ապա պատվաստումների ներդնումից հետո արձանագրվում է հիվանդացության կտրուկ` նվազում, հատկապես մանկական ազգաբնակչության շրջանում` 98 անգամ /ցուցանիշը 9,8-ից նվազել է 0,1-ի/: Նշվածը ապացուցում է պատվաստումների անհրաժեշտությունը, կարևորությունը և դրանց արդյունավետությունը  վիրուսային հեպատիտ Բ-ի կանխարգելման գործում: Ինչ վերաբերում է հեպատիտ Ց-ին, ապա, համաձայն վարչական վիճակագրական տվյալների, վերջինիս հիվանդացության նշանակալի աճ չի արձանագրվել: Սակայն այն շարունակում է մնալ առողջապահության գերակա հիմնախնդիրներից մեկը: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ վիրուսային հեպատիտներն ամբողջ աշխարհում հանրային առողջապահության հիմնախնդիրներից մեկն են` Առողջապահության նախարարությունը, հարցը կարևորելով, ձեռնարկում է համապատասխան միջոցառումներ` նպատակ ունենալով հետագայում պայքարի ու կանխարգելման միջոցառումներն առավել համակարգված և արդյունավետ դարձնելու:

 

Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ