Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԻՆԵԳՈՐԾՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ. ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՆՈՒ ՊՐՈՊԱԳԱՆԴՄԱՆԸ ԼՈՒՐՋ

Արխիվ 12-16

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԻՆԵԳՈՐԾՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ. ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ  ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՆՈՒ ՊՐՈՊԱԳԱՆԴՄԱՆԸ  ԼՈՒՐՋ ՉԻ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ

 

Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը վստահեցնում է`այս տարի  խաղողի բերքը նախորդ տարվա համեմատ  պաշտոնական թվերով մի փոքր ավելին կլինի: Մթերման գինն էլ նախորդ տարվա`145 դրամի փոխարեն այս տարի կլինի 150 դրամ: Անցյալ տարի ունեցել ենք 167.000 տոննա, այս տարի կունենանք 10 տոկոսով ավելի բերք: Քանի որ խաղողի բերքն այս տարի ավելին կլինի, բնականաբար գինու ու կոնյակի արտադրության ու արտահանման ծավալներն էլ կավելանան, մասնավորապես` գինու արտահանումը կավելանա 30 տոկոսով, կոնյակինը`20:

Խաղողի տեսակներից, ըստ Հարությունյանի, կարմիր խաղողի դեֆիցիտ կլինի, որի պատճառով վերջինիս գինը շուկայում մի փոքր բարձր կլինի:

Ինչո՞ւ հայկական գինին, այնուամենայնիվ, հայկական կոնյակի նման  աշխարհում շատ տարածված չէ, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի պետությունը: Պատճառները նախ և առաջ,  ըստ  գինեգործների միության նախագահի, պատմական հիմք ունեն. «1828-ին, երբ Հայաստանը մտավ Ռուսաստանի կազմի մեջ, բոլոր այգիները թուրքերի ձեռքում էին. արգելված էր Արևելյան Հայաստանում գինեբեր խաղող մշակել: Ռուսական տիրապետությունն էլ իր հերթին օղու պահանջարկ առաջացրեց, և հայերը դարձան ցարական Ռուսաստանի լավ օղեգործները: Հետո եկան եվրոպական տեխնոլոգիաները, հայերը դարձան կոնյակագործներ»:

Ինչ վերաբերում է պետական աջակցությանը,  բանախոսի խոսքով`մեր կառավարությունն  Իտալիայի, Ֆրանսիայի նման պետք է  երկարաժամկետ  ու  շատ ցածր տոկոսներով  վարկեր տրամադրի գինեգործներին: «Խաղողի այգի տնկելուց  13-14 տարի հետո ես միայն զգում եմ, որ այն քոնն է, այն անընդհատ խնամքի ու մշակելու կարիք ունի»,- ասաց  Ա. Հարությունյանը`հավելելով, որ հայկական գինին պրոպագանդելու առումով կարևոր դեր ունի արտգործնախարարությունը, սակայն, այդ կառույցը գինեգործության պրոպագանդմանը լուրջ չի վերաբերվում, ի տարբերություն վրացիների: «Ցանկանում ենք մասնակցել այն երկրներում կազմակերպված ցուցահանդեսներին, որտեղ մենք պետք է  գինի արտահանենք և ԱԳՆ-ին ասում ենք` ձեր դիվանագիտական խողովակներով գինին տարեք դեսպանատուն, մենք այնտեղից կվերցնենք: Մեզ արտգործնախարարությունն ասում է`ոչ, կխախտենք օրենքը»,- մանրամասնեց Հարությունյանը:

Սակայն գինու նկատմամբ հետաքրքրությունն ու սպառումը սկսել է վերականգնվել. եթե  հայկական կոնյակի 90 տոկոսը սպառվում է դրսում, ապա գինու պարագայում հակառակն է` մեծ մասը սպառվում է ներսում:

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ