Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

Լ. ԵՆԳԻԲԱՐՅԱՆԻ ԹՈՌԸ ԽՈՍՏԱՑԵԼ Է` ՀԱՅԱՍՏԱՆ ԿԳԱ` ՊԱՊԻ ԱՐՁԱՆԸ ՏԵՍՆԵԼՈՒ

Արխիվ 12-16

Լ. ԵՆԳԻԲԱՐՅԱՆԻ ԹՈՌԸ ԽՈՍՏԱՑԵԼ Է`
ՀԱՅԱՍՏԱՆ ԿԳԱ` ՊԱՊԻ ԱՐՁԱՆԸ ՏԵՍՆԵԼՈՒ


Օգոստոսի 10-15-ը Ծաղկաձորում կմեկնարկի Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի փառատոնը: Այս տարի փառատոնին մասնակցելու համար Հայաստան կժամանեն Գերմանիայից, Իսպանիայից, Ֆրանսիայից, Ճապոնիայից, Թայլանդից, Իրանից: ՙԻրավունքի՚ հետ զրույցում արվեստի վաստակավոր գործիչ, Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, Մնջախաղի փառատոնի տնօրեն ԺԻՐԱՅՐ ԴԱԴԱՍՅԱՆԸ հավաստիացրեց, որ այս տարի փառատոնն էլ ավելի հետաքրքիր ու անակնկալներով լեցուն է լինելու.
-Քանի որ այս տարի վեց երկիր է մասնակցում փառատոնին, այդ իսկ պատճառով հայաստանյան մասնակիցներին քիչ հնարավորություն կտրվի: Փառատոնի ընթացքում կլինի հայաստանյան մի ներկայացում, այն Թատրոնի եւ կինոյի ինստիտուտի դիպլոմային աշխատանք է, երիտասարդ բեմադրիչի պլաստիկ աշխատանք: Եվ փառատոնի բացումը կազդարարի մեր թատրոնը` Մնջախաղի պետական թատրոնը` փոքր ձեւաչափի մեջ: Իսկ մնացած օրերին հանդես կգան դրսից ժամանած արտիստները` իրենց ներկայացումներով: Բայց այս ամենով չի սահմանափակվի ամեն ինչ, ընթացքում կլինի, օրինակ` կրկեսային մաս, կլինեն իլյուզիոնիստներ, ինչպես նաեւ ավազանկարչություն, որը հիմա շատ նորաձեւ է: Այսինքն` փորձեցինք ծրագրում ընդգրկել մի քիչ շոու էլեմենտներ:
- Այդ ամենը կրկին կլինի միայն Ծաղկաձորո±ւմ, թե այլ քաղաքներում էլ սպասեն Մնջախաղի փառատոնին:
- Այո, կլինի միայն Ծաղկաձորում` բացօթյա բեմի վրա: Նույնիսկ, այս տարի փորձում ենք մեր վաղեմի երազանքն իրականացնել: Դեռ վերջնական պարզ չէ, հնարավոր է, որ Դիլիջանում էլ մի փոքր ցուցադրություն ունենանք` փառատոնի հաջորդ օրը: Այդ ժամանակ թատրոններից ծրագիր կկազմենք ու համերգային մաս կունենանք: Պարզապես, հիմա այդ ամենը հստակ չէ, դեռ բանակցային ընթացքի մեջ ենք:
- Իսկ այս տարի Լեոնիդ Ենգիբարյանի թոռը` Պիտեր Պոպերը, կգա± Հայաստան:
- Պիտերը, ո°չ, դժվար թե այս տարի գա, քանի որ չի կարողանում գալ, մի քիչ զբաղված է: Դե գիտեք, աշխատում է Եկատերինբուրգի կրկեսի հետ, շատ է այս ու այն կողմ գնում, մի քիչ զբաղված է, բայց խոստացել է գալ Հայաստան` պապի արձանը տեսնելու, դեռ չի տեսել: Նա Հայաստան եկավ 2010 թվականին, իսկ մենք 2012-ին ենք արձանը տեղադրել:
- Պարոն Դադասյան, վերջերս խոսակցություններ էին պտտվում, թե ինչ-որ բաներ են տեղի ունենում Մնջախաղի պետական թատրոնի ներսում` իբրեւ, դուք թույլ չեք տալիս, որ վաստակ ունեցող արտիստներն աշխատեն ու կայանան թատրոնում:
- Ես կարող եմ միայն ասել, որ նման խոսակցություններ ոչ միայն թատրոնում, այլ նաեւ ցանկացած հիմնարկությունում կարող են լինել, բայց դրանք խոսակցություններ են: Ընդհանուր, ներքին հունով ընթացող պրոցեսներ են, այնպես, ինչպես բոլոր հաստատություններում ու հիմնարկություններում:
- Իսկ թատրոնի խաղացանկում փոփոխություններ կա±ն, ի±նչ նոր ներկայացումներ եք պատրաստվում բեմադրել:
- Դե, մենք նոր ներկայացում արդեն ունենք բեմադրված, որի վրա դեռ նոր աշխատանքներ կան անելու: Մնջախաղի փառատոնից հետո կփորձենք նորից վերսկսել այդ աշխատանքները: Այսինքն` մեր այս տարվա արածը միայն նոր ներկայացումն է: Այն խաղացինք ու հանդիսատեսի դատին հանձնեցինք այս տարվա մայիսին, բայց գիտեք, որ բեմադրությունն այնպիսի բան է, որ մշտական աշխատանք է պահանջում: Դեռ մշակման փուլ պիտի մտնի այն, շատ պիտի աշխատվի վրան, մինչեւ ավարտուն տեսք ստանա: Հավանաբար, հույս ունենք, սեպտեմբեր-հոկտեմբերին ներկայացումն արդեն ավարտուն փուլում կլինի:
- Փաստորեն, Մնջախաղի թատրոնի տանիքի հարցն այդպես էլ անորոշ մնա±ց, տարածք այդպես էլ չգտաք:
- Այդպես էլ մնաց, բայց դեռ հույսեր փայփայում ենք, դեռ հույսերը չեն մարել:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ