Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

ՀԱՄԱՍԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է` ԻՍՐԱՅԵԼՑԻՆԵՐԻՆ ԳՑԵԼՈՒ Է ԾՈՎԸ

Արխիվ 12-16

ՀԱՄԱՍԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է`ԻՍՐԱՅԵԼՑԻՆԵՐԻՆ ԳՑԵԼՈՒ Է ԾՈՎԸ


Արաբագետ Սարգիս Գրիգորյանը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ   խոսելով իսլամական ծայրահեղ արմատական խմբավորումների գործունեության  մասին, ասաց, որ  վերջին տարիներին այդ խմբավորումները սկսել են ակտիվանալ: «Մերձավոր Արևելքում կա երեք թեժ կետ, որոնք բավական ակտիվ գործողություններ են ծավալում: Խոսքը վերաբերում է Գազայի հատվածին, Իրաքին, Սիրիային, որտեղ  իրավիճակը շարունակում է լարված մնալ»,- մանրամասնում է արաբագետը:

Ըստ էության արմատական խմբավորումները պայքարում եմ  քիչ թե շատ հզոր պետությունների` Իրաքի, Սիրիայի, Իսրայելի դեմ: «Այս բախումների պատճառով անգամ ԱՄՆ-ից  Թելավիվ  թռիչքները երեկ  հետաձգվել էին: Բացի այդ`Համասը ցանկանում է ցույց տալ, որ  ինքը տարածաշրջանում  գործոն է: Նա հայտարարում է, որ իսրայելցիներին գցելու  է ծովը: Շատ զինադադարներ կասեցվեցին Համասի կողմից: Ի պատասխան այս ամենին, Իսրայելը փորձում է  կանխել իսլամական խմբավորումների գրոհը»,- ասաց արաբագետը:

Նրա խոսքով` իսլամական ծայրահեղ արմատական խմբավորումների գործունեությունը վտանգավոր է ոչ միայն ամբողջ Մերձավոր Արևելքի, այլև տարածաշրջանում ապրող էթնոդավանական ազգային փոքրամասնությունների համար:

Ինչ դիրքորոշում ունի այս ամենի մեջ Թուրքիան, արդյոք նա աջակցում է ` իսլամական ծայրահեղ արմատական խմբավորումների գործունեությանը: Արաբագետի խոսքով`Թուրքիայի դիրքորոշումը կախված է իրավիճակից, նայած թե ինչ քայլեր են ձեռնարկում խմբավորումները:


Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ