Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԸ ՏԱՐԵԴԱՐՁ ՉԷ՛

Արխիվ 12-16

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԸ
ՏԱՐԵԴԱՐՁ ՉԷ՛


Երբեմն ոչ ճիշտ բառի գործածումը խայտառակում է ոչ միայն գործածողի անունն, այլ նաեւ իր ներկայացրած կառույցը: Բայց սա դեռ կարելի է ներել, եթե դա չի վերաբերում չափազանց լուրջ հարցերի: Մինչ ազգս թե՛ միջքաղաքական, թե՛ միջմշակության ու միջեկեղեցական ոլորտներով ձեռնամուխ է եղել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը պատշաճ հիշատակելու ու աշխարհին ներկայացնելու ոչ միայն հայոց վիշտը, այլ պահանջատիրությունը, արի ու տես, որ հենց մեր կողքին որոշ հայեր կամա, թե ակամա մեծ խանդավառությամբ պատրաստվում են տոնել «Ցեղասպանության 100-ամյակը»: Սրա վառ ապացույցն էլ այն է, որ Նախախորհրդարան կոչվող ազգային-քաղաքական նախաձեռնությունն իր սոցցանցային էջում մեծ պաթոսով գրել է. «Ցեղասպանության 100-ամյակը դիմավորելու ենք առանց գործող ռեժիմի»:

Թե ում դեմ են պայքարում եւ ինչու են փորձում թշնամիներ փնտրել հայրենիքում, սա արդեն թողնում ենք քաղաքական վերլուծաբաններին ու քիչ թե շատ առողջ դատող հասարակության մեկնաբանությանը... Բայց ի՞նչն են դիմավորում. տարելիցը Նոր տարի չէ, որ դիմավորես, ավելին` ամյակ չէ, որ նշես: Իսկ լեզվի սայթաքում մի անգամ կարող է լինել, մի քանի անգամ գրած ու ջնջած հայտարարություններում նման սպրդումը, մեղմ ասած, թուրքի ջրաղացին ջուր լցնել է, մանավանդ որ իրենք էլ սիրով կմիանան ձեր իսկ նշած ամյակին: Իսկ այս դեպքում ՏԱՐԵԼԻՑՆ է մեր անմեղ զոհերի, որոնց հանդեպ հարգանք եմ պահանջում ես ու ցեղասպանություն վերապրած պապերիս միլիոնավոր սերունդները:

Կույտը մշակեց ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ