Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

ՙՈՒՂՂԱՓԱՌ ԴԵՍՊԱՆԸ ՏԵՂՅԱԿ ՉԷ ԻՐ ԻՇԽԱՆԱՎՈՐ-ԱՂԱՆԴԱՎՈՐՆԵՐԻՑ

Արխիվ 12-16

ՈՒՂՂԱՓԱՌ ԴԵՍՊԱՆԸ ՏԵՂՅԱԿ ՉԷ
ԻՐ ԻՇԽԱՆԱՎՈՐ-ԱՂԱՆԴԱՎՈՐՆԵՐԻՑ


ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան ԻՎԱՆ ԿՈՒԽՏԱՆ ՙԻրավունքի՚ հետ զրույցում հաստատեց իր` ուղղափառ եկեղեցու հետեւորդ լինելը: Սակայն փաստ է, որ Ուկրաինայի նոր իշխանությունների ներկայացուցիչների զգալի մասը աղանդավորական կառույցի ներկայացուցիչներ են: Այդ փաստը չի մտահոգում ուղղափառ դեսպանին` հարցին Ի.Կուխտան դիվանագիտական պատասխան տվեց. ՙԵս նման տեղեկատվություն չունեմ: Բացի այդ` յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում` որ կրոնի հետեւորդ լինել եւ ում հավատալ: Նա իրավունք ունի աղոթել եւ գնալ այն եկեղեցին, որտեղ ցանկանում է՚:
Իսկ ընդհանրապես, ուկրաինական աղանդավորական կառույցների գործունեությունը չի± անհանգստացնում դեսպանին` հարցին ի պատասխան` Կուխտան անտեղյակություն ցուցաբերեց, թե տեղեկատվություն չունի, չգիտի, թե քանի աղանդավորական կազմակերպություն է գործում: ՙՄեր սահմանադրությունն ամբողջությամբ  տալիս է հավատքի ու կրոնի ազատություն՚,- եզրափակեց դեսպանը:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ