Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

ՀԱՆՑԱԳՈՐԾԻ ՎՐԱ ԿՐԱԿԵԼՈՒ ՙԹՈՒՅԼԱՏՐՈՒԹՅՈՒՆ՚

Արխիվ 12-16

ՀԱՆՑԱԳՈՐԾԻ ՎՐԱ ԿՐԱԿԵԼՈՒ ՙԹՈՒՅԼԱՏՐՈՒԹՅՈՒՆ՚

Մոսկվայի մի բնակիչ ուշ երեկոյան ավազակային հարձակման էր ենթարկվել իր շենքի մոտ: Հարեւաններից մեկը տեսել էր կատարվածը եւ պատշգամբից տրավմատիկ ատրճանակից կրակ էր արձակել ավազակների ուղղությամբ: Այդ միջադեպը քննող իրավապահները հավանական են համարում կրակող հարեւանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելը: Օրենքի ծառաների ՙմեծահոգությունից՚, սակայն, լավ հոտ չի գալիս, քանի որ կատարվածի հանգամանքները պարզապես բացառում են հարեւանին պատասխանատվության ենթարկելու հավանականությունը: Այսպես, 25-ամյա տղամարդը դիմադրել էր իր վրա հարձակում գործած զինված 3 սրիկաներին մինչեւ այն պահը, երբ հարձակվողներից մեկը 3 անգամ կրակել էր նրա թիկունքին. ավազակային հարձակման զոհն ուշագնաց ընկել էր գետնին: Դեպքին ականատես հարեւանը իր ատրճանակի կրակոցներով թույլ չէր տվել, որպեսզի չարագործությունը հասցվի ավարտին:
Իրավապահները ՙպարզաբանել՚ էին, որ հանցագործության ավարտը կանխած հարեւանը կպատժվեր, եթե հանցագործների վրա կրակած լիներ ոչ թե տրավմատիկ ատրճանակից, այլ, օրինակ, որսորդական հրացանից...  


ՀԱՆՑԱԳՈՐԾԻ ՎՐԱ ԿՐԱԿԵԼՈՒ ՄԵՆԱՇՆՈՐՀ

Մոսկվայի ոստիկանները կրակոցներ էին արձակել արագ ընթացող մի ավտոմեքենայի ուղղությամբ, որի վարորդը չէր ենթարկվել կանգնելու պահանջին: Օրենքը թույլ է տալիս ՙխափանման՚ նման միջոցներին դիմելը, անկախ այն բանից, թե ինչ պատճառով վարորդը չէր ցանկացել կանգնել:


28 000 ԵՎ 54 000 ՀԱՏ ՙԿԱՅՖ՚

ՌԴ Օրյոլ քաղաքում վերջերս վնասազրծվել էին թմրամիջոց տարածող հանցավոր երկու խումբ:
Խմբերից մեկը կազմված էր Միջին Ասիայի երկու քաղաքացիներից, եւ նրանց մոտ հայտնաբերվել էր հերոինի  28 հազար ՙփողոցային՚ դոզաª 70 միլիոն ռուբլի ընդհանուր արժեքով:
Երկրորդ խմբի անդամների ազգության վերաբերյալ տեղեկություններ չեն ներկայացվել: Դրանք 18 տարեկան երկու աղջնակ էին, որոնք, սակայն, գործում էին ավելի ՙտնավարի՚ եւ կրկնակի մասշտաբներով. նրանցից առգրավվել էր 54 հազար դոզաª 150 միլիոն ռուբլի ընդհանուր արժեքով: Այդ անձանց սպառնում է պատիժª մինչեւ ցմահ ազատազրկում: Սակայն ոչ ոք չի կասկածում, որ նարկոբարոնները այս անգամ եւս պլստացել էին իրավապահների ձեռքերից, եւ որ դա ոչ միայն թերի աշխատանքի հետեւանք է:

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ