Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է. ԱՅՍ ԽՈՐԱԳՐԻ ՆԵՐՔՈ ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՉԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ

Արխիվ 12-16

Երեկ սկանդալային` արդեն փակված nrnak.com եւ գործող ararum.am կայքերի գլխավոր խմբագիր Հովհաննես Եսայանը իր հոբելյանը դիմավորեց կալանավայրում: Նշյալ կայքերին բնորոշ էր ՙկոմպրոմատային՚ ուղղվածություն, իսկ ինչ վերաբերում է կալանքի շարժառիթին, ապա լուրեր են շրջում, որ նրան մեղադրանք է ներկայացվել ՙՄայամի՚ համալիրից` թեթեւաբարո աղջիկներին պատկերող տեսանյութերի միջոցով 1 մլն դրամ շորթելու փորձի վերաբերյալ: Նշենք, որ տեսանյութը անցյալ տարվա է, սակայն բողոք ոստիկանությանը ներկայացվել է հենց վերջերս: Ինչ վերաբերում է ararum.am կայքին, ապա դրա վերաբերյալ հայտնի է, որ սնուցման աղբյուրը սաքունցավանյանական է, եւ ինքը` Հ. Եսայանը վերջերս մեկնել էր Վրաստան` Վանյանի հերթական խայտառակ ՙխաղաղասիրական՚ միջոցառմանը մասնակցելու համար: Ասում են, որ որոշ շրջանակներում համբերության բաժակը լցվել է հենց Հ. Եսայանի` վանյանական նախագծերի մեջ ամենաակտիվ ձեւով խրվելը, եւ դրանից հետո ՙՄայամիի՚ ներկայացուցիչներին հուշել են, որ պետք է բողոք ներկայացնել:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ